Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Բայց ինչ բոսյակ լրագրության ժամանակներում ենք ապրում

Գագիկ ՄԱՐՏՈՅԱՆ. Բայց ինչ բոսյակ լրագրության ժամանակներում ենք ապրում
24.09.2014 | 12:52

Մարդ ամաչում էլ է ասի, որ մի ժամանակ ինքն էլ է լրագրող եղել: Որ լրատվական կայքը բացեցի, տեսա՝ գրում են. «Տնտեսվարողները բողոքում են օրենքի փոփոխության դեմ, քանի որ նրանց պնդմամբ՝ նոր օրենքով իրենց շահույթը կպակասի, աշխատանքում հավելյալ բարդություններ կառաջանան»: Եվ սրանով համարյա վերջ: Բա դուք խիղճ, ամոթ, աբուռ ունե՞ք, այ ստագրողներ: Այդպես մակերեսորեն ու մոտավորապես ե՞ք ամեն անգամ լուսաբանում իրադարձությունները: Էդ ո՞ր տնտեսվարողն է բողոքել, որ իր շահույթը կպակասի կամ ի՞նչ շահույթի մասին է խոսքը, եթե այս տարի համարյա բոլոր փոքր տնտեսվարողներն էլ խիստ ճգնաժամ են ապրում բնակչության համատարած քյասիբության և անվճարունակության պատճառով: Չգիտե՞ք, որ շահույթը մեծ շնաձկներինն է (անուններն էլ լավ գիտեք), որոնք ընդհանրապես հարկ չեն վճարում պետությանը, իսկ պետությունն էլ էնքան դուխ չունի, որ նրանց ստիպի հարկ վճարել: Մինչդեռ փոքր տնտեսվարողների մեծ մասը ճռռում է մեծ ու փոքր վարկերի տակ, և մեծ մասամբ դա է պատճառը, որ նրա ոտքը կապված է մնում իր ձեռնարկած ոչ բարով տնտեսվարությանը: Փոքր տնտեսվարողներն ընդամենն ասում են. «Բավական եղավ մեզ զզվացնեք, որ մենք էլ մեր տունուտեղը ճարահատյալ ծախենք, գաղթական դառնանք: Մենք ձեզ չենք խնդրում, որ մեզ պահեք, թողեք գոնե լավից - վատից մենք մեզ փորձենք պահել, մեր օրվա մի կտոր հացը վաստակենք: Չէ՞ որ մենք ձեզ էլ ենք պահում: Էն ճյուղն ենք, որի վրա դուք նստած եք: Որ մեզ էլ կտրեք, էլ ինչ՞ վրա եք նստելու: Առանց այն էլ ձեզ հազար ու մի տեսակ հարկեր ենք վճարում: Դուք մեր վրա մեկ լումա անգամ չեք ծախսում: Ոչ էլ մեզ տեր եք կանգնում, երբ հիվանդանում ենք:»: Էլ չեմ խոսում այն մասին, թե չլսված բան է, որ աշխարհում այսքան հալածեն «սեմուշկա» և «մայկա - տրուսիկ ծախողներին»: Պեկինի խոշոր առևտրական կենտրոնների խանութները վարձակալողներին, երբ հարցնում ես, թե ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են հարկայինի հետ, զարմանում են, թե ինչի մասին ես հարցնում և անկեղծորեն չեն հասկանում, թե ինչ բան է հարկայինը: Նրանք ասում են, որ ընդամենը խանութի վարձակալման ամսավճար են պահանջում իրենցից: Իսկ մեզ մոտ ընկած խեղճ փոքր տնտեսվարողների կաշին են ուզում յոթ տակ քերթել: Էս ի՜նչ խուժան երկիր դարձրեցին մեր չքնաղ Հայրենիքը:
Գոնե էսքանը կարող էի՞ք ասել, այ... լրագրողներ:

Դիտվել է՝ 2309

Մեկնաբանություններ