07.01.2013|
15:13
Երկար տարիներ մոտիկից ծանոթ լինելով և երբեմն էլ մասնակցելով հաշմանդամներին և դիսպանսեր հիվանդներին պետության կողմից անվճար դեղորայք տրամադրելու գործին (աշխատել եմ որպես ամբուլատորիայի վարիչ, տնօրեն, ընտանեկան բժիշկ), գրեթե միշտ հանդիպել եմ այդ խավի դժգոհությանը` պատճառաբանելով, որ իրենք հաճախ չեն ստանում այն դեղորայքը, որը ստացել են հիվանդանոցում` բուժման ընթացքում, կամ որոշ դեղորայք տրամադրվում է ընդհատումներով, ոչ լրիվ ծավալով և այլն։