-
04.11.2023|
06:54
«Անկլավ» կոչվածները, որոնք բացահայտ ապօրինի փորձ է արվում հանձնել ադրբեջանցիներին, ունեն ռազմական առանցքային նշանակություն. այդպիսիք առնվազն այս փուլում պետք են ոչ թե մարդկանց բնակեցնելու, այլ ռազմական շահեկան հենակետեր կահավորելու համար (թե բա՝ հիմա մարդ չի ապրում, ինչի՞ են պետք):
-
03.11.2023|
20:35
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին,
Հայաստանի Հանրապետության Արարատի դատախազին,
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին,
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին,
Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին,
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին,
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին
-
03.11.2023|
08:10
Խոստովանենք, որ հայ ազգը մեծամասնությամբ իրոք հոգնել է հայ ազգ լինելուց:
-
02.11.2023|
15:15
Ով ի՛նչ ուզում է ասի, բայց սյունեցիների հոգատարությունն ու հյուրասիրությունը ոչ մեկը չունի։ Այո, հայերս, հիմնականում հյուրասեր ենք, բայց Սյունիքի որ բնակավայր էլ մտնես, մինչև սկզբում չհյուրասիրեն, բաց չեն թողնի։ Հետո նոր կարելի է այլ հարցեր քննարկել։ Օրինակ, Արագածոտնում նման տեսակը չեն։ Կարող է գյուղով գնաս, մի խնձոր էլ թույլ չտան ծառից քաղես։
-
02.11.2023|
14:33
Գրիգոր Մինասյանի «համոզմամբ»՝ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրում դատական իշխանության վրա։ Ըստ նրա՝ հիմա «օրենքը թույլ է տալիս դատավորներին որոշումներ կայացնել՝ ելնելով իրենց խորին համոզմունքներից»:
-
02.11.2023|
12:35
Իլհամ Ալիևի կողմից «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար նշանակված Ազիզ Ալեքբերլին հայտարարել է. «Մենք վերադառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Դա այլընտրանք չունի: Մեր պահանջը Հայաստանից այն է, որ մարդկանց վերադարձի դեպքում պետք է վերականգնվեն մեր տեղանունները։ Տեղանվանումների վերականգնման հարցում մենք մեր հույսը ամբողջովին չենք դնում Հայաստանի վրա, ինքներս նույնպես ձեռնարկում ենք որոշակի քայլեր»։
-
01.11.2023|
18:50
Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչներն ասում եմ մեկ տարի է, ինչ իշխանության որևէ ներկայացուցիչ չի եկել գյուղ։
-
31.10.2023|
20:55
Զգացմունքներս խառն են. սերը, մտահոգությունն ու պաշտպանելու ձգտումը։
Վայրը...
-
25.10.2023|
12:13
Դրսից հրահրված հեղափոխությունները միշտ որակվում են որպես ժողովրդի ապստամբության իրավունք և ժողովրդավարություն, իսկ արդեն այդ օտար իշխանության դեմ ժողովրդի արդար և ինքնաբուխ պայքարը՝ որպես լեգիտիմ իշխանության յուրացում և իշխանազավթում։
-
21.10.2023|
13:50
Երբ ԵՄ-ը իր հայտարարության մեջ խոսում է «համապարփակ համաներման» մասին, ի՞նչ նկատի ունի։ Մի՞թե այն, որ Արցախի հայության ինքնորոշման իրավունքը հանցագործություն է։