Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • ՌԴ-ն կպատասխանի պատժամիջոցներին, գուցե ոչ՝ հայելային

    ՌԴ-ն կպատասխանի պատժամիջոցներին, գուցե ոչ՝ հայելային

    ԵՄ սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի և ՈՒկրաինայի 21 քաղաքացիների նկատմամբ նախատեսված են վեց ամսով, հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո: Նրա խոսքով՝ վեցամսյա պատժամիջոցները վիզային ու ֆինանսական արգելքներ են և չեն վերաբերելու ՌԴ ղեկավարությանը, լրագրողներին, ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին:
  • Վենետոն ուզում է անկախանալ

    Վենետոն ուզում է անկախանալ

    Իտալիայի Վենետո մարզը, որի մեջ են Վենետիկը, Վիչենցան, Պադուան, Տրեւիզոն, Վերոնան, ինտերնետային հանրաքվե է անցկացնում Իտալիայից անկախանալու վերաբերյալ: Հանրաքվեն տեւելու է մեկ շաբաթ:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։
  • Աղոթարան

    Աղոթարան

    Արձակեա զիս, Տէր, ի կապանաց մեղաց իմոց, և զհնացեալս մեղօք` վերստին նորոգեա. և զխաւարեալս ի ցանկութենէ մարմնոյս` լուսաւորեա գնալ ի ճանապարհս խաղաղութեան, զի տեսցեն աչք իմ զփրկութիւն քո զոր պատրաստեցեր սրբոց քոց։
  • Պատժամիջոցներ չկան Պուտինի մերձավորների նկատմամբ

    Պատժամիջոցներ չկան Պուտինի մերձավորների նկատմամբ

    The Wall Street Journal-ը գրել է, որ ԵՄ արտգործնախարարների հավաքը մարտի 17-ին հավանություն է տվել ռուսաստանցի մի խումբ պաշտոնյաների դեմ պատժամիջոց կիրառելու որոշմանը. սառեցվում են նրանց ակտիվներն ու սահմանվում է վիզային արգելք:
  • Շվեդները հիշում են 1945-ի Յալթայի կոնֆերանսը

    Շվեդները հիշում են 1945-ի Յալթայի կոնֆերանսը

    ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՌԴ-ն պատրաստ է սկսել ՈՒկրաինայի ճգնաժամի վերացմանն ուղղված միջազգային մեխանիզմի` ՈՒկրաինային աջակցող խմբի ձևավորումը:
  • Պատժամիջոցները սկսում են ընդունվել

    Պատժամիջոցները սկսում են ընդունվել

    ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռուս և ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել։
  • ԼՂՀ-ն Ղրիմի հանրաքվեն համարում է ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի դրսևորում

    ԼՂՀ-ն Ղրիմի հանրաքվեն համարում է ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի դրսևորում

    «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում»,- նշված է ԼՂ արտգործնախարարության հաղորդագրությունում։
  • Համապարփակ օրինագիծ՝ Գերագույն Ռադայում

    Համապարփակ օրինագիծ՝ Գերագույն Ռադայում

    ՈՒկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի քարտուղարությունում ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման օրենքի նախագիծ է գրանցել: Օրինագիծը ներառում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի հաստատում, ուկրաինա-ռուսական պայմանագրերի խզում և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ:
  • Դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի փոփոխությունների

    Դիվանագիտական վեճը կարող է հանգեցնել եվրոպական էներգետիկ անվտանգության համակարգի փոփոխությունների

    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը եվրոպացի հաճախորդների հետ քննարկում է աջակցության հնարավորությունը՝ նոր փոխզիջումների փոխարեն։ Փաստը հաստատել են եվրոպական մի քանի ընկերություններում, սակայն հրաժարվել են մեկնաբանել։ Bloomberg-ը տեղեկացրել է, որ Eni-ի գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին ասել է, թե մինչ ապրիլի վերջ իր ընկերությունը պատրաստվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին նոր համաձայնագիր կնքել։