ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զատիկը հայկական տոն է

Զատիկը հայկական տոն է
10.04.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս նոր խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասականի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

Վաղնջական ժամանակներում մեր նախնիները Զատիկը դիմավորել են մարտի 21-ին, գարնանային օրահավասարին. Զատիկ կոչվել է գարունը ձմեռվանից և գիշերը ցերեկից զատվելու առթիվ: Այդ օրն էլ հայը համարել է մայրության օր, փառաբանել է Անահիտ աստվածուհուն, գարնան զարթոնքը, հողագործի աշխատանքը, որպեսզի աստվածները բերքառատ դարձնեն տարին:
Հետագայում Զատիկը դառնում է շարժական և տոնվում մարտի 21-ից հետո առաջին լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Այս տարի այն կտոնվի ապրիլի 12-ին:
Ըստ հին ավանդապատումների՝ առաջին Զատիկի օրը արի հայերը հաղթեցին ստորերկրյա չար աստծուն և փրկեցին Հազարան հավքին: Վերջինիս խորհրդի հետ էլ կապված է գունազարդ ձվախաղը, որը դեռևս պահպանվել է մեր օրերում:
Անահիտը հայոց մայրության, զգաստության, պտղաբերության աստվածուհին է: Նրան կոչում էին նաև Մեծ Տիկին, Ոսկեմայր, Ոսկեծղի, Ոսկեմատն: Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում, իսկ ամբողջ գավառը կոչվել է Անահտական:
Անահիտին նվիրված տաճարներում մեծ մասամբ եղել են ոսկե արձաններ, որոնք, գրեթե բոլորը, անխնա ոչնչացրել են հայ ժողովրդի թշնամիները:
19-րդ դարում Փոքր Հայքի Սատաղ քաղաքում հայտնաբերվել է Անահիտի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը դարձել է Լոնդոնի բրիտանական թանգարանի սեփականությունը: 1968-ից դրա կրկնօրինակներից մեկը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Անահիտի պաշտամունքը զուտ հայկական է և ազդեցություն է թողել իրանապահլավական հավատամքային համակարգի վրա, որտեղ նույնպես պաշտվել է Անահիտա անունով:
Ասորական Իշտար աստվածուհու Անատաու մականունը, հայոց հնագույն աստվածուհու՝ Նարի (հետագայում՝ Ծովինար), հռոմեական Դիանա աստվածուհու անունները նույնպես կապված են Անահիտ անվան հետ:
Անահիտի տոնը մեծ շուքով տոնվել է նաև օգոստոսին:
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ն ևս մեկ անգամ կոչ է անում հայ տեսակի ճակատագրով մտահոգված հայրենասեր անհատներին, կազմակերպություններին, իշխանությունների ներկայացուցիչներին, մտավորականներին, իրավաբաններին և գործարարներին` համատեղել ջանքերը` ելքեր գտնելու Անահիտի հազվագյուտ դիմաքանդակը Անգլիայից հայրենիք վերադարձնելու համար:
Բազմազավակ մայրերին խրախուսելու համար «Հանուն հայրենիքի» ՀԿ-ն դիմել է ՀՀ Աժ` «Անահիտ աստվածուհու հուշամեդալ» հիմնադրելու առաջարկությամբ: Այն պետք է լինի ոսկուց և հանձնվի մայրերին` մայրությանը նվիրված միամսյակի ընթացքում:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ

Դիտվել է՝ 3398

Մեկնաբանություններ