-
10.05.2014|
18:51
ԱՄՆ-ը մտադիր չէ վերադառնալ ռուսական նախաձեռնության քննարկմանը, որը նախատեսում էր համաեվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի` զինյալների և միջազգային անվտանգության նկատմամբ վերահսկողության հարցերով տեղակալ Ռոուզ Գոտեմյուլլերը:
-
10.05.2014|
18:49
Մեծ Բրիտանիայի արքայազն ՈՒիլյամը Բրիտանացի ջրասուզակների ակումբի հավաքին ելույթում ասել է, որ անչափ ցանկանում է իր 10 ամսական որդին՝ արքայազն Գեորգին, հմուտ ջրասուզակ տեսնել՝ նշում է Mirror-ը։
-
10.05.2014|
18:46
Բազմաթիվ հայեր վաղը Կիպրոսի թուրքական հատվածում մասնակցելու են հայկական վերակառուցված եկեղեցու առաջին պատարագին։ Թուրքական Sondakika կայքը գրել է, որ Նիկոսիայի թուրքական հատվածում գտնվող եկեղեցում պատարագ չի մատուցվել 50 տարի։
-
10.05.2014|
18:44
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով գործի են լծվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, գրում է թուրքական gercekgundem կայքը։
-
10.05.2014|
18:42
Վերջին 25 տարում ԱՄՆ լավագույն առաջին տիկնայք են եղել Բարբարա Բուշն ու Հիլարի Քլինթոնը՝ վկայում են NBC հեռուստաընկերության եւ Wall Street Journal-ի հարցման արդյունքները:ь
-
10.05.2014|
18:40
Լիտվայում լռության օր է` կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ: Լիտվայի օրենքով քվեարկության մեկնարկից 30 ժամ առաջ և քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը:
-
10.05.2014|
18:31
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ` G7-ի երկրները մշակում են ՈՒկրաինային աջակցելու պլան` կանխելու էներգակիրները որպես քաղաքական զենք օգտագործելը, եթե Ռուսաստանը որոշի ձմռանը դադարեցնել գազի մատակարարումները:
-
10.05.2014|
18:30
Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։
-
10.05.2014|
14:02
Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի ընդունած բանաձևը «հռչակագրային բնույթ է կրում, և հետևաբար՝ չունի ոչ մի քաղաքական և իրավաբանական ուժ», այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
-
10.05.2014|
13:53
Ըստ orer.eu-ի՝ Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի՝ թուրքերի կողմից բռնազավթած հատվածում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում 50 տարի ընդմիջումից հետո առաջիկա կիրակի կանցկացվի եկեղեցական արարողություն։