01.10.2014|
17:09
Այսօր մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով›› թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:
Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: