-
06.10.2014|
16:55
ԼՂՀ-ի երկրորդ քաղաք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիր երկու քաղաքների միջև։
-
06.10.2014|
16:53
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ՝ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ:
-
06.10.2014|
16:52
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին:
-
06.10.2014|
16:50
Վաղ առավոտից տոնավաճառների աշխատակիցները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ ստանալու վարչապետի պատասխանը, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքում ինչ փոփոխություններ կկատարվեն: Նրանք ժամանակ առ ժամանակ վանկարկում են «պա-տա-սխան, պա-տա-սխան»:
-
06.10.2014|
16:45
Ստոկհոլմում հայտարարվել են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2014-ին Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Մրցանակը կհանձնվի ամուսիններ Մեյբրիտ և Էդվարդ Մոզերներին, Ջոն Օ’Կիֆին՝ գլխուղեղի բջջային համակարգի բացահայտման համար, որը որոշում է տարածությունում գտնվելու դիրքը:
-
06.10.2014|
16:40
Դոլարի կուրսը այսօր առաջին անգամ Ռուսաստանում հատել է 40 ռուբլու սահմանագիծը՝ հաղորդել է РИА Новости: Դոլարն արժի 40,04 ռուբլի, եվրոն՝ 50,15 ռուբլի:
-
06.10.2014|
16:39
Մոսկվայում, Բոտկինի հիվանդանոցում, 98 տարեկանում կյանից հեռացել է նշանավոր ռեժիսոր, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը:
-
06.10.2014|
16:28
Հոկտեմբերի 6-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Մշակութային մտավոր ժառանգության պահպանության խնդիրներն ու զարգացման հեռանկարները» երիտասարդական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Թորոս Թորամանյանի ծննդյան 150-ամյակին:
-
06.10.2014|
16:24
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» 2014-ի մրցանակը տրվել է Ադրբեջանում բանտարկված քաղաքական ակտիվիստներին: Այդ մասին գրում է nhc.no-ն։
-
06.10.2014|
15:37
Հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում Բրիտանական «Living Pictures» ընկերությունը ներկայացնում է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որը հիմնված է Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության վրա: