Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը 10-20-100 անգամ ավելի քիչ զենք ունի, քան ունեին Լեռնային Ղարաբաղի հայերը. և ադրբեջանական բանակը իսրայելական բանակը չէ։ Թող Հայաստանում մտածեն։
Հայաստանում ամենացածր վարկանիշ ունեցող պետական հիմնարկներից մեկի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրել է .Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ:
Քչերն են վրդովված Ստեփանակերտում ադրբեջանական թիմերի միջև տեղի ունեցած ֆուտբոլային խաղով, սակայն շատերը զայրացած են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Մելիքբեկյան Արմենի վերընտրմամբ:
Միջուկային հզոր տերություն ԽՍՀՄ-ը փլուզվեց ապաշնորհ կառավարման, հանքահումքային պաշարների արտահանման վրա ստեղծված խոցելի տնտեսության, գաղափարական լճացման պատճառով։
Հարգելի հայրենակիցներ, երեկ Սևանի ափին տեղի է ունեցել ծովամարտի բեմադրություն։ Գևորգ Մարզպետունի զորավարի և արաբ ոստիկանների միջև ճակատամարտից հետո Սևանա լիճը նորից մարտադաշտի էր վերածվել։ Մի քանի տասնյակ նավակներով շրջապատել էին Ավրորա նավ դարձած պարեկային երկու հնամաշ կատերները և սիգ ձկան համար կյանքը չխնայող ջրային պարեկներին ահաբեկել էին։
Այս օրերին, ամանորյա բացիկներ լրացնելիս, բոլորն էլ դժվարություններ են ունենում: Տարվա ընթացքում այնքան ենք անիծել ու հայհոյել իրար, որ բացիկ լրացնելուց ակամա ուզում ես մի թունդ քֆուր գրել:
«Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»,- ասել է Հաջիևը:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։