Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:               
 

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով
11.08.2024 | 12:06

Ո՞վ կտա ինձ ծխանի ծուխը

Եվ առավոտը նավասարդյան,

Եղնիկների վազելը և եղջերուների վարգելը,

Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում...

Ինչպես օրենքն էր թագավորների։

Այսօր Նավասարդ է՝ օգոստոսի 11-ը, հայկական տոմարի առաջին ամիսը։ Նավասարդը կազմված է «նավ» (նոր) և «սարդ» (տարի) բառերից և նշանակում է «նոր տարի»:

Նավասարդը ամռան վերջին ամիսն է, «ոսկե աշնան» նախադուռը։ Նավասարդի օրերին հասնում են հայկական հողի ու ջրի բարիքները՝ խաղողն ու տանձը, դեղձն ու ձմերուկը։ Նավասարդյան օրերը Մեծ Հայքում տոևում էին մեկ շաբաթ, որը տոնվում էր առանձին շուքով։ Այն համարվում էր ամենահանդիսավոր ու ուրախալի ընտանեկան, ազգային տոնը։

Հայկական բոլոր ընտանիքներում Նավասարդը դիմավորում էին մեծ խրախճանքով։ Այդ օրը յուրահատուկ կերակուրներ և ուտելիք էին պատրաստում։ Ճոխ սեղան էին բացում և ընտանիքի բոլոր անդամներն ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը։

Կար նաև տոպրակ կախելու սովորությունը։ Երդիկներից կախում էին գույնզգույն գուլպաներ, այն ակնկալությամբ, որ դրանց մեջ Նոր տարվա նվերներ կհայտնվեն։

Նավասարդյան օրերը կրում էին ազգային–ժողովրդական բնույթ։ Իշխում էին զվարճությունը, տոնահանդեսները, երգն ու պարը։ Մեծարում էին Անահիտ ու Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վահագն դյուցազնին։

Նավասարդի օրերին Բագավան քաղաքը հանդիսավոր տեսք էր ստանում։ Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև հայոց հզոր բանակը։ Ըստ առկա տեղեկությունների տոնակատարությանը մինչև 120 հազար զինվորականներ են մասնակցել։ Այդ օրերին Արածանի գետի ափին տեղադրվել են գույնզգույն վրաններ, որի արդյունքում գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա՝ նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։

Ուխտավորները զոհաբերության համար բերում էին խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ, որոնց եղջյուրները ներկում էին զանազան գույներով։ Գիշերները խարույկ էին վառում, որոնց բոցերի վրայով ցատկում էին երեխաները։ Նավասարդյան տոնի առթիվ հավաքված բազմությունը իր հետ բերում էր նաև տարվա պտուղների առաջին բերքը։ Այդ ժամանակ կատարվում էին մեծահանդես արարողություններ, տեղի էին ունենում ձիարշավներ, եղջերուների վազք և բաց էին թողնում հազարավոր աղավնիներ։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ