Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

ՀՀ իշխանություններն ընդդեմ ՀՀ ազգային և պետական շահերի

ՀՀ իշխանություններն ընդդեմ ՀՀ ազգային և պետական շահերի
13.04.2024 | 22:14

Այլևս պարզ է, որ ՀՀ իշխանությունները կանոնավոր կերպով գործում են ՀՀ ազգային և պետական շահերի դեմ: Դա են վկայում նրանց հայտարարություններն ու քայլերը.

- Հասարակության պառակտումը և բևեռացումը «սևի և սպիտակի» մեջ՝ ընդդիմադիրներին ասֆալտին փռելու կամ մրճահարելու սպառնալիքների ներքո:
- Միասնականության գաղափարի թերարժևորումն ու դրան ոչ մի կերպ չսատարելը:
- ՀՀ պետական զինանշանի վրա պատկերված Արարատ լեռան խորհուրդն ու նշանակությունը քամահրելը, Արարատն ու Արագածը, որպես ազգային սիմվոլներ միմյանց հակադրելն ու մեկը մյուսով փոխարինելու անիմաստ թեզի գեներացումը:
- Խաղաղության համար անիմաստ բանակցություններ իրենց իսկ գնահատմամբ ցեղասպան և ազգային էթնիկ զտումներ իրականացնող «Ադրբեջան»-ի նման մի պետության հետ:
- Հայրենիք հասկացությունը պետական սահմաններով բնորոշելու կեղծ գաղափարը:
- Հայրենի փաստացի տարածքների հանձնման խոսույթը դիվանագիտական անտրամաբանական և անհետևանք խաղերով:
- Անկախության հռչակագրի բարոյա-քաղաքական հսկայական նշանակությունը կասկածի տակ առնելն ու այն արտաքին քաղաքականության խոչընդոտ համարելը:
- ՈՒղղակի կամ անուղղակի կերպով այն մտայնության սերմանումը, թե հայրենի տարածքի որևէ հատվածի ճակատագիրը որոշողը ոչ թե ողջ հայ ժողովուրդն է, այլ բացառապես տվյալ հատվածի բնակչություը:
- Արցախի հարցը փակված համարելը…
Եվ վերջին գլուխգործոցը՝
- «Իրական Հայաստանն» ու «Պատմական Հայաստանը» միմյանց հակադրելը:
Ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ գտնել մեկ այլ պետություն, որի իշխանության և ՔՊ-ական իշխանության վերը թվարկած քայլերի միջև հնարավոր լինի որևէ զուգահեռ անցկացնել:
Ազգային և պետական շահերին ծառայող ո՞ր ղեկավարն իրեն թույլ կտա պարադոքսալ հիպոթեզի, կանխադրոյթի վերածել «իրակա՞ն, թե՞ պատմական հայրենիքներ» շինծու հարցը։
Վստահաբար, որևէ նորմալ երկրում ՀՀ իշխանությունների՝ վերը թվարկված հայտարարություններից և քայլերից յուրաքանչյուրը զորավոր հիմք կարող էր ծառայել տվյալ երկրի իշխանությունների հրաժարականի կամ ամբողջական հեռացման համար:

Կարէն Խանլարեան

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ