Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։               
 

Օտար ուժերի կողմից վերահսկվող էլիտա, կառավարվող պետություն

Օտար ուժերի կողմից վերահսկվող էլիտա, կառավարվող պետություն
01.04.2024 | 12:14

Մարդկային համակարգերի կառավարման տեսությունն ու պրակտիկան ասում են, որ ցանկացած նման համակարգ կառավարվում է փոքր մարդկային խմբով։

Դա նշանակում է, որ տվյալ մարդկային համակարգը օտար ուժի կողմից կառավարելու համար բավական է հսկողության տակ պահել ու կառավարել նրան կառավարող փոքր մարդկային խմբին։

Այսինքն, նման գաղափարը օտար ուժի կողմից որևէ երկրի կառավարման համար օգտագործելու համար պարզապես պետք է կառավարել այդ երկրի էլիտային, որի համար էլ, այսպես կոչեցյալ, դեմոկրատական կարգն ամենից հարմարն է։

Ավելին, մի փոքր ավելի խորանալով այս պրոբլեմի մեջ, կարելի է տեսնել, որ դեմոկրատական կոչեցյալ երկրի կառավարման ձևն իր բազմակուսակցական մոտեցումով ու այդ ճանապարհով իշխանափոխությունն էլ հենց հարմարեցված են այդ գաղափարին։

Որևէ երկրի քաղաքական էլիտան ներկայացվում է քաղաքական կուսակցությունների տեսքով, որոնցից ամեն մեկը կառավարվում է մարդկային փոքր խմբերի միջոցով։

Եվ տվյալ երկրի էլիտային կառավարելը, այսպիսով, հանգում է նրա կուսակցություններին կառավարող մարդկային փոքր խմբերին կառավարելուն։

Իհարկե, այստեղ խոսքը իրական իշխանական պոտենցիալով օժտված փոքրաթիվ կուսակցությունների մասին է, ոչ թե հարյուրավոր կարիկատուրային կուսակցությունների մասին, ինչպիսին մեր դեպքում է։

Այսինքն, արտաքինից շատ բարդ թվացող խնդիրը, այն է՝ որևէ երկրում օտար ուժերի կողմից կազմակերպվող իշխանափոխությունը, իրականում այդքան էլ բարդ չէ, մանավանդ, որ այս ուղղությամբ կա կուտակված հսկայական փորձ։

Դրա դասական օրինակներից է առաջին աշխարհամարտի վերջում գերմանացիների կողմից ռուսական մի շարք ազդեցիկ կուսակցությունների ղեկավարներին ֆինանսական հսկողության տակ պահելը։

Մյուս կողմից էլ, նշված ձևերով որևէ երկրի էլիտային վերահսկելը կարող է լինել և հզոր պետությունների կողմից, ինչպես նաև վերպետական բանկային ու ֆինանսական ստրուկտուրաների կողմից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ