ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էն տունը տուն չի որտեղ մեծ չկա

Էն տունը տուն չի որտեղ մեծ չկա
08.02.2024 | 11:01

- Ալո, բարև Ձեզ։ Տաքսի էիք պատվիրել, ես Ձեր շքամուտքի դիմաց կանգնած եմ։

- Բարև, որդիս։ Հիմա կիջնեմ։ Չէի՞ք օգնի ճամպրուկը իջեցնել:

- Այո, իհարկե։

Տաքսու վարորդը բարձրանում է նշված տունը։

- Այս ինչ մեծ ճամպրուկ է, տատիկ ջան, հավանաբար մեկնու՞մ եք:

- Դե, այո, մեկնում եմ: Անունս Սիրանույշ է։ Քո անու՞նն ինչ է, որդիս:

- Սամվել։

Տատիկը սեղմեց աջ կողմի հարևանի դռան զանգի կոճակը։ Դուռը բացվեց։

- Սիրունույշ տատի, ի՞նչ է պատահել, էս ի՞նչ ճամպրուկ է, մեկնու՞մ ես:

- Հա՛, տղայիս մոտ եմ մեկնում։

Տատիկը հարևանուհուն մեկնեց մի արկղ։

- Սա Ձեզ, ինձանից հիշատակ:

- Վա՜յ, ինչ լավ է, որ մեկնում եք Աշոտի մոտ, շատ բարևներ կանես։

- Լավ։

Հետո Սիրանույշ տատիկը սեղմեց ձախ կողմի դռան զանգի կոճակը։ Դուռը բացեց մյուս հարեւանուհին։

- Սիրանուշ տատի, ի՞նչ է պատահել, այս ի՞նչ ճամպրուկ է, հո չե՞ս մեկնում:

- Հա, մեկնում եմ, աղջկաս մոտ։ Սա իմ կողմից Ձեզ հիշատակ։ Նույնանման մի արկղ նվերներով լի մեկնեց հարևանուհուն։

- Վայ, ինչ լավ է` վերջապես։ Գայանեին մեր կողմից բարևներ կանես։

- Լավ։

Մեքենան շարժվեց։

- Գնացեք այս հասցեով, ասաց տատիկը։

Մեքենան կանգ առավ մանկապարտեզի շենքի դիմաց։

- Ես այս մանկապարտեզն եմ հաճախել,

հիմա գնացեք այս հասցեով։

Մեքենան կանգ առավ դպրոցի դիմաց։

- Ես այս դպրոցն ավարտել եմ ոսկե մեդալով։ Իսկ հիմա գնացեք այս հասցեով։

Մեքենան կանգ առավ պետական համալսարանի շենքի դիմաց։

- Ես այս ԲՈՒՀ-ն եմ ավարտել։ Լավ, շարժվենք։ Հիմա ինձ տարեք այս հասցեով։

Մեքենան կանգ առավ դպրոցի դիմաց։

- Ես այս դպրոցում աշխատանքի ընդունվեցի որպես ուսուցիչ։ Հետո ուսմասվար էի, հետո տնօրեն։

Վարորդը լուռ էր, նա հասկանում էր, որ տատիկը հրաժեշտ է տալիս իր կյանքի առարկայական հիշողություններին։

- ՈՒ՞ր ես գնում, տղաս:

- Օդանավակայան։

- Ինչի՞ համար:

- Բա, չասացի՞ք, որ մեկնում եք:

- Մեկնում եմ, տղաս, բայց ո՛չ երկրից։ Գնացեք այս հասցեով։ Իմ տղան ուսումը շարունակելու համար գնաց Մոսկվա, ռուս կնոջ հետ ամուսնացավ ու մնաց այնտեղ։ Նույնը աղջիկս արեց` գնաց Եվրոպա ու ամուսնացավ եվրոպացու հետ։ Ամուսինս էս վշտից մահացավ։

Մեքենան կանգ առավ ծերանոցի դիմաց։

(շարունակելի)

Հայկ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4421

Մեկնաբանություններ