«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անհասկացողների գերիշխանություն՝ մի բուռ վախվորած հասկացողների նկատմամբ

Անհասկացողների գերիշխանություն՝ մի բուռ վախվորած հասկացողների նկատմամբ
31.01.2024 | 07:49

Եթե դու, լինելով թույլ ու ամբիցիոզ և ունենալով թուրքի նման վայրագ ու հզոր հարևանի հետ չհամընկնող գլոբալ շահեր, շարունակում ես պնդել, որ քո չունեցած հզորությամբ կարող ես անկախ ու ինքնուրույն կյանք ունենալ, ուրեմն քո վերջը իսկապես եկել է։

Ամենասարսափելին այն է, որ մեզ լքել են ամենատարրական ինքնապաշտպանական բնազդն ու ամենասովորական առողջ դատողությունը։

Դրա պատճառն էլ անհասկացողների գերիշխանությունն է մի բուռ վախվորած հասկացողների նկատմամբ։

Իսկ դրա ավելի խորքային պատճառն էլ ընդհանուր Մեծ նպատակի և դրա հետ կապված հասարակական շահ ասածի իսպառ բացակայությունն է։

Հասկանալ է պետք, որ հակառուսական քարոզչության միակ նպատակը Ռուսաստանին հասցվող բազմաթիվ հարվածներից մեկը լինելն է, այս դեպքում էլ՝ մեր միջոցով և այդ ընթացքում մենք դիտարկվում ենք որպես հնարավոր զոհ, որի ճակատագիրը որևէ մեկին չի հետաքրքրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ