ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լեգենդար «Գեբելսի գործը» մոտենում է հանգուցալուծմանը

Լեգենդար «Գեբելսի գործը» մոտենում է հանգուցալուծմանը
10.01.2024 | 12:49

Ի՞նչ։

Ֆրաու Արմինե Ադիբեկյանի դատը՝ «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Հեբելսի ճակատագիրը» գրառման համար:

Որտե՞ղ։

Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40):

Ե՞րբ։

Վաղը՝ հունվարի 11-ին, ժամը 10:00-ին։

12 բառ, որոնք սկիզբ դրեցին մի դատական գործի, որում քննարկվում են բեռլինյան բունկերում ծավալվող ողբերգական իրադարձությունները 45 թվի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը։

12 բառ, որոնք սկիզբ դրեցին այնպիսի դատական գործի, որում քննարկվում է Յոզեֆ ու Մարթա Գեբելսների ընտանեկան դրաման։

12 բառ, որոնք սկիզբ դրեցին այնպիսի դատական գործի, որում քննարկվում է Երրորդ ռեյխի մայրամուտը։

Շտապե՛ք։

Դատական դահլիճում տեղերը սահմանափակ են։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ