ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տաբու

Տաբու
05.01.2024 | 14:54

Եվ դեռ նահապետական դաստիարակության տարիներին գյուղում տաբու է եղել. տղեկ երեխաներին մինչև որոշակի տարիքը օղի տալն արգելվել է։ Գինին չի արգելվել, երբեմն նաև խրախուսել են գինին օղուց գերադասողներին։ Օղի խմելիս են եղել միայն տարիքն առած տղամարդիկ, և սովորություն է եղել խմել առավոտյան աշխատանքի գնալուց առաջ, և առավելապես այն մարդիկ, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանք պետք է կատարեին։ Հայրական կողմի Ամիրջան պապս, բացառություն չի եղել, իր ինը զավակներից հինգ տղաների հետ էլ նույն կերպ է վարվել, արգելել է։ Մարդկանց տներում միշտ սեղանին դրված է եղել և՛ գինին, և՛ օղին՝ իր նախուտեստով։ Պապս, որպեսզի իր արու զավակներին հսկի, զգուշացնի, որ չլինի թե իր բացակայության ժամանակ մեկնումեկն օղի խմի, դիմել է պարզ խորամանկության։ Միշտ, օղին խմելուց հետո, թելով չափել է գրաֆինի մեջ եղած օղու բարձրությունը, համապատասխան տեղից կտրել թելը, կապել գրաֆինի նեղ վզիկից ու հանգիստ գնացել իր գործին։ Այդպես՝ տարիներ շարունակ։ Հայրս՝ տան ավագ զավակը, երբ հասուն տղամարդ է դառնում, բայց դեռ իր նկատմամբ այդ տաբուն ուժի մեջ է լինում, մի անգամ մորը բողոքում է.

-Հայրիկը մինչև ե՞րբ պետք է ինձ արգելի օղի խմել։

-Դու կարող ես, - ասում է մայրը, - հենց հիմա էլ, եթե սիրտդ ուզում է։

-Ո՞նց խմեմ, երբ արդեն չափը վերցրել կապել է գրաֆինի վզին։

-Դու էլ խմիր, թելը վերցրու, չափիր, կտրիր ինչքան պետք է, որ մյուս եղբայրներդ չխմեն, կապիր նույն տեղից ու գնա քո գործին, - ասում է մայրը։

Թեմիկ ԽԱԼԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 5854

Մեկնաբանություններ