ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լֆիկի «Երևան սիթիում» վաճառվող «Կալինովի լիմոնադը» պարունակում է երեխաների վրա հնարավոր բացասական ազդեցությամբ նյութեր-2

Լֆիկի «Երևան սիթիում» վաճառվող «Կալինովի լիմոնադը» պարունակում է երեխաների վրա հնարավոր բացասական ազդեցությամբ նյութեր-2
30.12.2023 | 15:33

Վտանգի առումով սա դեռ ամենը չէ…

(սկիզբը` այստեղ)

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվող «Կալինովի լիմոնադ» գազավորված ըմպելիքը պատրաստված է ոչ թե նարնջի, այլ մրգերի օշարակներից, այլ մեծամասամբ քիմիական բաղադրիչներից: Բացառությամբ խմելու ջրի, շաքարի, թերևս նաև թթվայնությունը կարգավորող կիտրոնաթթվի, մնացածը քիմիա է, ինչպես, օրինակ, բաղադրության մեջ առկա ու մակնշման մեջ նշված արհեստական, սինթետիկ ներկանյութերը՝ տատրազինը և «դեղին «արևի մայրամուտ»» (E 110) կոչվածը, քաղցրացուցիչներ ասպարտամը և կալիումի ացեսուլֆամը, կոնսերվանտ նատրիումի բենզոատը, մակնշմամբ որպես բուրավետիչներ ներկայացված գլիցերինի և խեժաթթուների եթերները:

Ըմպելիքի մակնշման մեջ, ինչպես արդեն նշել ենք վերլուծականի նախորդած մասում, նշված է նաև, որ այն «Պարունակում է ներկանյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել երեխաների գործունեության և ուշադրության վրա»: Մակնշման մեջ չի նշված, որ կարող են բացասաբար ազդել երեխաների ուղեղի գործունեության վրա, ընդգծված բառը, գուցե միտումնավոր, արտադրողի կողմից բաց է թողնված: Բայց միա՞յն ուղեղի գործունեության և ուշադրության վրա … Թեև նշվածն էլ բավարար է, որ այդ «լիմոնադ» կոչվածը չարտադրվի, իսկ արտերկրում արտադրության դեպքում չներկրվի Հայաստան ու չհրամցվի սպառողներին:

Անդրադառնանք «Կալինովի լիմոնադ»- ի բաղադրության մեջ առկա սինթետիկ ազո ներկանյութ տատրազինին (Tartrazine) կամ E 102- ին (քիմիական ֆորմուլան՝ հոդվածի տակ): Այն ջրում շատ լավ լուծվող ոսկեգույն դեղին ներկ է, լավ է խառնվում սննդի այլ ներկերի հետ: Տատրազինն արտադրվում է ածխի արդյունահանման արդյունքում որպես թափոն առաջացող ածխի խեժի վերամշակմամբ: E 102- ը սինթետիկորեն ձեռք բերված ամենաէժան ներկերից մեկն է, ինչի շնորհիվ ունի լայն տարածում, թեև հաճախ վնասում է մարդու առողջությանը:

Վերոնշյալ սննդային հավելման օգուտների մասին գիտական տվյալներ չկան, իսկ վնասը բավականին մեծ է: Տատրազինն ունի ալերգենիկության բարձր աստիճան, առաջանում է ուրիտարիա, երբեմն կամ հաճախ՝ ծանր ընթացքով: Երեխաների կողմից E102- ի օգտագործումը հանգեցնում է ուղեղի գործունեության վատթարացման, գերակտիվության ֆոնի վրա ուշադրության նվազման: Հազվագյուտ դեպքերում նշվում է Քվինկեի այտուցի և Մերկելսոն-Ռոզենտալ սինդրոմի մասին, որը բնութագրվում է լեզվի ճաքերով, նույնիսկ՝ դեմքի նյարդի կաթվածով:

E102- ը, Orbitabanket.ru- ի տեղեկացմամբ, արգելված է օգտագործման բրոնխիալ ասթմայով տառապող երեխաներին:

«E կոմպոնենտներից ոչ բոլորը, բայց շատերը առողջության համար խիստ վնասակար նշանակություն ունեն,- «Սննդային E հավելումների վնասները» վերտառության ներքո դեռ 2016թ. հոկտեմբերին գրել է 168.am– ը:- Օրինակ` E 102-տարտրազինը` ներկանյութը, մեզ մոտ թույլատրվում է, բայց Եվրոպայում արգելվում է: Այն կարող է առաջացնել սննդային ալերգիա: Այս հավելումն օգտագործվում է հրուշակեղենի, պաղպաղակի, տարբեր գունավոր ըմպելիքների արտադրության մեջ»:

«Հարկավոր է իմանալ, որ, օրինակ՝ E102-ը եւ E200-ը օրգանիզմում կարող են խաթարել վիտամին B6-ը եւ ցինկը՝ դառնալով ուռուցքների պատճառ,- «Վտանգավոր E-երի ցուցակը» վերտառության ներքո գրել է «Առավոտ»- ը 2012 թ. հունվարի 10- ին:- E102-ը կարող է առաջացնել նաեւ շրթունքների այտուց, շնչարգելություն՝ ասթմա, ցան եւ անաֆիլակտիկ շոկ: E102 հաճախ է օգտագործվում հրուշակեղենի արտադրության մեջ, եւ կարող է տալ քաղցկեղածին էֆեկտ»:

Ընդգծենք, որ «Սիթի» ՍՊԸ- ի կողմից Հայաստան ներկրված «Կալինովի լիմոնադ» կոչվածը վաճառվում է ոչ միայն «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում և ոչ միայն Երևանում: Տողերիս հեղինակը երեկ տեղեկատվություն ստացավ, որ այն վաճառվում է նաև Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում:

Հանուն ճշմարտության նշենք, որ E102 և E110 ներկանյութերը, ինչպես նաև վտանգավոր այլ սննդային հավելումներ ոչ միայն «Կալինովի լիմոնադ»- ն է պարունակում, այլև այլ գազավորված ըմպելիքներ ու սննդամթերքներ: Խորհրդային ժամանակներն անցել են՝ լիմոնադի մասին իրենց դրական հիշողություններով ու սննդամթերքի անվտանգության մասին պատկերացումներով հանդերձ: Հիմա կապիտալիզմ է, Հայաստանի, ինչու ոչ, նաև Ռուսաստանի և այլ պետությունների սննդամթերքի արտադրության ոլորտում՝ վայրի կապիտալիզմ:

Սպառողներին խորհուրդ ենք տալիս կարդալ հատկապես վառ դեղին գույն ունեցող ըմպելիքների և այլ սննդամթերքների պիտակների վրա առկա մակնշումը, իսկ դրանում տատրազինի առկայության մասին տեղեկության հանդիպելուց հետո կգնե՞ն տվյալ ասպրանքը, թե ոչ՝ թողնում ենք իրենց գիտակցությանը և խղճին, մանավա՛նդ, որ սույն հրապարակմամբ արդեն տեղեկացված են տատրազինի մասին:

Մարդու, հատկապես, երեխաների առողջության համար վտանգավոր է նաև «դեղին «արևի մայրամուտ» (E 110) արհեստական ներկանյութը:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 12707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ