Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Լիդերին սպասելիս

Լիդերին սպասելիս
30.10.2023 | 12:36

Ներկայիս Հայաստանի քաղաքական խոսույթում շատ է շեշտվում լիդերի, այսինքն, փրկչի, անհրաժեշտությունը։

Ցանկացած շարժում նախաձեռնելիս դրվում է հիմնական հարցը՝ իսկ ո՞վ է լիդերը։

Փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս լիդերի՝ փրկչի գաղափարը, և արդյոք լիդեր-փրկիչի գալուստը հիմնավո՞ր է, թե՝ ոչ։

Հայկական մենթալիտետում կան Փրկչի մի քանի արքետիպեր։ Նախ, քրիստոնեական արքետիպը՝ Հիսուս Քրիստոսը։

Հիսուսը՝ եբրայերեն Եխոշուա, ունի երկու արմատ՝ Եհովա և Շուա։ Շուան նշանակում է փրկություն, այսինքն, Եհովայի Փրկություն, իսկ Քրիստոս հունարեն նշանակում է Օծված, բառացի թարգմանվել է հրեական Մոշիախից՝ Մեսիաից, որը նույն իմաստն ունի, այսինքն, անձ, ով օծվել է Աստծո կողմից և հատուկ առաքելությամբ ուղարկվել է մարդկանց մոտ։

Հասկանալի է, որ մեր ենթագիտակցության մեջ իր հատուկ տեղն ունի քրիստոնեական փրկչի գաղափարը, սակայն Հիսուսի արքետիպն ունի էսքատոլոգիական բովանդակություն, այսինքն, մարդկությանը փրկելու իմաստ՝ միստիկ հիմքի վրա։ Այս առումով, Հայաստանի ժողովուրդն աշխարհիկ փրկչի է սպասում։ Այս մոդելը մի կողմ դնենք։

Աշխարհիկ փրկչի արքետիպեր կարող ենք համարել Վարդան Մամիկոնյանին, Սասունցի Դավթին կամ, ասենք, Գարեգին Նժդեհին։

Չնայած նրան, որ Վարդան Մամիկոնյանը, ըստ եկեղեցու, հավատքի համար էր ապստամբել, մենք նրան ընկալում ենք որպես աշխարհիկ իշխանության ներկայացուցիչ, այն էլ՝ զինվորական, որը Հայրենիքի համար էր պայքարում։

Սասունցի Դավիթը ինդիվիդուալիստ է, միայնակ կռվող, ինչը, մի կողմից, ձեռնտու է սպառողին՝ Դավիթը իրենցից ոչինչ չի պահանջում, մյուս կողմից, նա ոչ համակարգային է։ Դժվար է Սասունցի Դավթին վարչապետ պատկերացնելը։ Այս արքետիպն էլ մի կողմ դնենք։

Մյուս կողմից, Սասունցի Դավիթն ու Վարդան Մամիկոնյանը, պարտված հերոսներ են, բարոյական հաղթանակը մի կողմ դնենք։ Նաև հիշենք, որ եկեղեցին Մամիկոնյանին ներկայացրել է որպես հավատքի մարտիկ, իսկ մերօրյա ինքնակոչ ծռերը արժեզրկեցին էպոսը։

Մնաց Նժդեհի արքետիպը, որ հաջողության հասած, այսինքն, կոնկրետ, շոշափելի արդյունք գրանցած գործիչ է։ Սակայն Նժդեհը նույնպես միայնակ հերոս է։ Մենք նրա պայքարում այլ համախոհների անուններ չգիտենք, կա Նժդեհ, և կան նրա զինվորները՝ նրան միացած Սյունիքի գյուղացիները։

Կարծում եմ, որ Նժդեհի արքետիպն էլ այս պահին ակտուալ չէ։

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի այսօրվա փրկիչը, թե՞ ընդհանրապես փրկիչ կամ լիդեր մեզ պետք չէ, այլ պետք են գաղափարներ ունեցող մարդիկ, որոնք համախոհներ են և համակարգված կառուցվածք ու սկզբունքներ ունեն։

Թեման մնում է բաց, սրանք ընդամենը հարցադրումներ են։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ