«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Առողջ միտքս այլևս դժվարությամբ է տեղավորվում տկար մարմնումս

Առողջ միտքս այլևս դժվարությամբ է տեղավորվում տկար մարմնումս
11.10.2023 | 17:28

(Եթե խոստովանում ենք, ապա բոլորս միասին, ու ամենքս

առանձին - առանձին)

Հաճախ եմ կարող ու մոլորված երիտասարդներից հանդիմանություն լսում՝ թե բա իրավիճակի վճռորոշ լինելը հասկանալով ու ճիշտ գնահատելով հանդերձ ինչու՞ չեմ մասնակցում հանուն ազգի փրկության կազմակերպվող, հիրավի կարևոր, բայց անպտուղ վեճերին, առկայծող ու մարող փողոցային քայլերթերին ու էությամբ հատվածային քննարկումներին։

Հոգնել եմ ակնարկել իմ ընտրած մասնակցության ձևի առավելությունների մասին։

Որոշեցի հրապարակորեն խոստովանել․

- Առողջ միտքս այլևս դժվարությամբ է տեղավորվում տկար մարմնումս։ Իսկ ես բավականին խելոք եմ առկա ներուժս անփույթ վատնելու համար։

Եթե խոստովանում ենք, ապա բոլորս միասին, ու ամենքս

առանձին - առանձին․

- Ազգային ազատագրական պայքարում պետք է ոտքի տակ չընկնեն միայն միաժամանակ մտքով ու մարմնով տկարները։

- Մյուս բոլորը պիտանի են՝ եթե իրենց դիրքում են ու իրենց տեղում, ու կամա թե ակամա չեն խանգարում իրենց նմաններին։

- Առաջին շարքեր պետք է բարձրացնել միաժամանակ առողջ մտքով ու մարմնով անհատներին։

Այդպես է պետք լուծել ճառ ասողների ու զանգ կախողների հավերժ թնջուկը։

ՈՒ փա՜ռք նրանց, ովքեր կկարողանան միաժամանակ և՛ ճառ ասել, և՛ զանգ կախել։

Ես մարմնով տկարացել եմ արտադրական տրավմայի հետևանքով՝ զանգ կախելու պահին։

Հարգելի կհամարեք, թե ոչ՝ թողում եմ ձեր տկար խղճին։

Վերտառության բանաձևը սահմանել եմ կյանքի վերջին տարիներին հետևելով մեր լավ ընկեր ու հավատարիմ զինակից, վաղամեռիկ հայրենասեր Կարեն Վարդանյանի գերմարդկային ջանքերին։

Նա իրեն բաժին հասած անբուժելի հիվանդությունն արհամարհելով հինգ առողջ մարդու չափ և՛ ճառ էր ասում, և՛ բոլորին տեսանելի զանգեր էր կախում։

Ես անհույս հիվանդ չեմ, ու կտակս գրելու կարիք չունեմ։ Միլիոնատեր չեմ, բայց հարուստ ժառանգությունս հերթական կռվախնձոր դարձնելու ոչ մի մտադրություն չունեմ։

Հաղթահարե՛ք ձեր ներսում կուտակված վախերի ու թերարժեքության բարդույթների նստվածքները, կեղծ բարեպաշտության բծերը, մանրախնդրության ախտն ու ինքներդ ձեզնից ավելի խելոք երևալու փայլը, եթե ուզում եք հավակնել պատմության բանկում ապահովագրված համեստ քաղաքական կապիտալիս օրինական ժառանգորդներից մեկը դառնալուն։

Այդ դեպքում միայն ձեր խիղճը հանգիստ կլինի ու կպարզվի ազգի մշուշված ապագան։

Այդ դեպքում կգտնեք ձեր համախոհներին ու միասին նպատակասլաց կգործեք։

Այդ դեպքում մենք, անփառունակ ներկայից հոգնածներս, կցանկանք կյանքի քառուղիներում կրկնկակոխ հետապնդել ձեզ, ու կջանանք մտքով ձեզնից առաջ ընկնել։

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ