Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Իբրև հիշեցում, թե ովքեր և ինչպիսի հակահայեր էին անհայրենիքների իշխանության հենակետը

Իբրև հիշեցում, թե ովքեր և ինչպիսի հակահայեր էին անհայրենիքների իշխանության հենակետը
05.10.2023 | 14:46

2020 թվականի այս օրերին, արդեն մեկ շաբաթ հայ զինվորը կենաց-մահու պայքար էր մղում թշնամու դեմ։ Պայքարում էր, որ լինի Արցախը, պահպանենք մեր Հայրենիքը:

Անմահացել էին արդեն հազարավոր հերոսներ, սակայն ծանր մարտերը շարունակվում էին:

Արդեն երեք տարի` 2018-ից ի վեր հայտնի էր, որ ունենք անհայրենիք, ազգային գիտակցություն չունեցող իշխանություն, սակայն իրական ազգային դաշտում անհատների ու խմբերի շնորհիվ ամեն ջանք ներդվում էր, որ ճշմարտությունը հասնի աշխարհին, որ միավորվի հայկական աշխարհը` միավորվի հայ զինվորի ու Հայոց բանակի շուրջ:

Եվ դրա համար ֆեսբուքի հայկական տիրույթում արդեն կային որոշակի քարչոզչական տեխնոլոգիաներ` համապատասխան հեշթեգներով և պրոֆիլների լուսանկարներով:

Իսկապես, որոշ չափով հաջողվել էր մեկտեղել ողջ հայանպաստ ինֆորմացիան թշնամու ցեղասպան գործողությունների և զավթողական նպատակների մասին։

Եվ ամենապատասխանատու պահին հայկական տեղեկատվական դաշտում է հայտնվում գլոբալիստական ուժերի ներկայացուցիչ, տեսակով հակահայ Սերժ Թանկյանը ու հրահանգում, որ մարդիկ փոխեն պրոֆիլների նկարները` դարձնելով այն միայն «կարմիր գերլուսին» հիշեցնող` նույնիսկ վախեցնող մի ֆոն, ինչպես հետո պարզվելու էր, թշնամու երկրի օգտատերերի էջերի նմանությամբ։

ՈՒ գտնվեցին միամիտ մարդիկ, ովքեր հետևեցին այս կեղծ հեղինակությանը։

Հետո տեսնում էինք մեր թշնամիներին այդ նույն ֆոնի պրոֆիլով տարբեր երկրների պաշտոնյաների էջերում հակահայ քարոզչական նյութեր տարածելիս, և հայկական նյութերը տեսականորեն սկսեցին միախառնվել թշնամու կեղծիքներին:

Ո՞ր օտարը կարող էր տարբերակել, թե որտեղ է սկսվում ճշմարտությունը և որտեղ են բախվում ցեղասպան երկրի հակահայ քարոզների հետ։

Գլոբալիստական ուժերի հակահայ ներկայացուցիչը, որ սկզբում ասպարեզ եկավ Հայոց ցեղասպանության մասին երգերով (ազգայինով քողարկվելը միշտ էլ հատուկ է եղել այս տեսակներին) , ընդամենը հաշված ժամերի ընթացքում հասցրեց խառնել մեր ողջ տեղեկատվական դաշտը:

Մոռացված էպիզոդ է, բայց ակնհայտ էր, որ օտար ուժերի այս «դեսպանը» որևէ տեղից հանձնարարություն ուներ ու կատարեց։ Ընդամենը մեկ միանման ֆոն, աշխարհի` ոչ պակաս կարևոր այս «վիրտուալ» հասարակության համար հավասարության նշան դրվեց ահաբեկիչ երկրի ու կյանքի գնով իր Հայրենքը պահող ազգի միջև։

Անցել է երեք տարի այս գրառումից։ Սակայն անմահացած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի կերպարը ստեղծած այս անհայրենիքներին` չարաբաստիկ 2018-ի հարթակում աջակցող սույն անձն այդպես էլ երբեք չխոսեց Արցախի մասին։

Ո՛չ պատերազմից հետո, ո՛չ էլ Արցախի շուրջ տասը ամիս տևած շրջափակման ժամանակ չդիմեց իր բազմամիլիոնանոց լսարանին, ոչ մի տող չգրեց , որ Արցախում տեղի է ունենում մարդկության դեմ գործադրվող ոճիր` սովասպանդ, որը ևս ցեղասպանության բաղադրիչ է։

Այսօր Արցախը զրկվեց իր բնիկ տիրոջ ներկայությունից։ Մեր հայրենակիցները հանգրվանել են Հայաստանի տարածքում։ Մենք մեր սիրելի արցախցիների հետ միասին կյանքի և մեր ազգային իրավունքների համար պայքարի նոր հանգրվանում ենք։ Միասին ծանրագույն ու դժվարին ճանապարհ ենք անցնելու։Կուզենայի, որ այդ ճանապարհին այլևս երբեք չլսենք սերժթանկյանների և դրա նման բոլոր հակահայ տեսակների անունները։ Թող նրանք երբեք չարտաբերեն հայ ժողովրդի անունը։ ՈՒզում եմ միայն ճանաչենք մեր միջի օտարներին` չգիտենք ինչու, հայկական անուն-ազգանուններով այսպիսի կերպարներին, որոնք մեր ազգին պատուհասած այս աղետը նախապատրաստողներից մեկն են եղել։

Հիշում ենք չէ՞, թե Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահին ինչպիսի նամակների շարք էր հղում սույն անձը` իբրև թե «ժողովրդավարության դասեր» տալիս, իբրև թե հայ ժողովրդի բարօրության մասին էր մտածում, անգամ խոսում էր Արցախի մասին:

Մինչդեռ նախկին նախագահները Արցախը պահելու հարցում գիտեին ազատագրված Հողի գինը և հաստատ չունեին անհայտ ծագման մի երևույթի որևէ խորհրդի անհրաժեշտությունը:

Մենք ունեինք երկու հայկական պետություն, կարող էինք մեզ թույլ տալ ունենալ ազգային երազանքներ:

Իսկ Արցախի ու մեր հազարավոր եղբայրների զոհվելու մասին սույն անձը երբեք չխոսեց։Մեզ հայի իրական ապագայից զրկած, մեզ հայրենազրկած կերպարի մեջ իր սեփական անհայրենիք ու հակահայ տեսա՞կը գտավ։

Գուցե։

Վաղուց ավելի քան ակնհայտ է։

ՈՒ նա միակը չէ։ Նաև սրանց ենք հիշելու անուն առ անուն։ Աշխարհի ո՛ր անկյունում էլ ապրելիս լինեն, հայի տեսնելիս պատասխան են տալու։ Պիտի ինքներս մեզ երդվենք կառուցել այնպիսի երկիր, որ ոչ միայն բացառվի օտարահպատակ գործակալական ցանցի կրկնությունը, այլև սույն կերպարի նմանները դառնան անցանկալի անձ մեր երկրի համար։Այս կոչումը սրա՛ նմանների համար է, այլ ոչ թե Սփյուռքի մեր ազգային գործիչների, Հայ Դատի մարտիկների, հայ ժողովրդի իրական բարեկամների, որի նախադեպերը արդեն տեսել ենք։

Մենք մեր ազգային կենսատարծքից նահանջելու տեղ այլևս չունենք։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ