Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Երբ ամեն ինչ կորցնում ենք, սկսում ենք մյուսներին մեղադրել

Երբ ամեն ինչ կորցնում ենք, սկսում ենք մյուսներին մեղադրել
13.09.2023 | 12:37

Մենք սովոր ենք օտարներին և հատկապես մեր թշնամիներին սիմվոլիստ, խորհրդապաշտ համարել, բայց իրականում հայերն ավելի խորհրդապաշտ են, քան, ասենք, թուրքերը։

Տարբերությունն այն է, որ թուրքերն իրենց առաջ նպատակ են դնում և դրան հասնելու համար ընտրում սիմվոլներ։ Հայերի դեպքում ալարում ենք նույնիսկ մի նպատակ դնել, ուր մնաց փորձել հասնել դրան, հետո, երբ ամեն ինչ կորցնում ենք, սկսում ենք սիմվոլներին մեղադրել՝ իբր գերբնական ուժերը կամ վերազգային խորհուրդներն են մեր դեմ դավեր նյութել, որ մեր «Աստծո ընտրյալ ժողովուրդը» տառապի։

Մենք զբաղված ենք փառատոներ անելով, չենք ուզում իրար թև ու թիկունք լինել և պահել Արցախը, ասում ենք՝ ռուս-թուրքական երևակայական դաշինքն է մեղավոր, բոլորը մեր դեմ են։

Մենք չենք ուզում, ավելի ճիշտ, հավես չունենք ուժեղացնել մեր բանակն ու պահել մեր առաջնագիծը, ասում ենք՝ ՀԱՊԿ-ը չեկավ մեր փոխարեն կռվեր Ադրբեջանի դեմ, բոլորը մեր դեմ են։

Մեկ դար առաջ մենք հավես չունեցանք զարգացնել ֆիդայական շարժումը, չուզեցինք կանգնել Նժդեհի կողքին և ամուր պահել Սյունիքն ու Արցախը, փոխարենը փող վերցրինք թուրքից ու մատնեցինք ֆիդայիներին, Նժդեհի գլխի համար պայմանավորվեցինք թուրքի հետ, հետո ասացինք, թե ամերիկյան ու բրիտանական նավերը մեր լեռները չեն բարձրանում, բոլորը մեր դեմ են։

Այսպես անվերջ կարելի է շարունակել։

Մենք ուղղակի չենք սիրում մեր հայրենիքը։ Ու չեմ զարմանա, եթե Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը և սպասի, թե ինչպես է օրերի ընթացքում դատարկվում Արցախը։

Հետո մեղավորներ ինչքան ասես կգտնենք, միայն թե մեր անգործությունը չընդունենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2063

Մեկնաբանություններ