ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

20-րդ դարի Ջորջ Սորոսը

20-րդ դարի Ջորջ Սորոսը
06.08.2023 | 17:02

Խաղաղասիրության և խաղաղության նախապատրաստողների, հայերին թուրքերի հետ հաշտեցնել փորձողների մասին՝ հնարավորիս համառոտ:

Արդեն գրել եմ 20-րդ դարի Ջորջ Սորոսի` Ալեքսանդր Պարվուսի մասին, մանրամասն նկարագրել եմ նրանց նմանությունը, քայլերի հաջորդականության կրկնությունը և այլն: Այժմ շարունակեմ:

Գերմանական սոցիալ-դեմոկրատները, Ալեքսանդր Պարվուսի ֆինանսավորմամբ, հաղթանակ էին տարել Օսմանյան կայսրությունում, քանզի նրանց դաշնակից երիտթուրքերը եկել էին իշխանության և ավելի մեծ թափով էին իրականացնում Հայոց ցեղասպանությունը Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում, բայց արևելքը դեռ համեմատաբար անվտանգ էր:

1915-ին Ալեքսանդր Պարվուսը Կ.Պոլսում բարձրացնում է Ռուսական Կայսրության տարածքում «հեղափոխություն» անելու և «ժողովուրդներին, այդ թվում` հայերին խաղաղության նախապատրաստելու» հարցը.

Որպես ֆինանսավորման և խաղաղության լոբբիստ ընտրվում է ծագումով հրեա, սոցիալ-դեմոկրատ Յակով Ֆյուրստենբերգը (Հենրիխ, Կուբա, Միկոլա, մեքենայագործ կամ պարզապես Յակոբ Գանեցսկի), ով Ալեքսանդր Պարվուսի ազգականն էր:

Որպեսզի շատ երկար չգրեմ, ուղղակի կարճ նշեմ, որ Բոլշևիկյան հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց հենց Յակոբ Գանեցկին է ստորագրում Կարսի պայմանագիրը, որով Հայաստանից ապօրինաբար խլվեցին Արարատ լեռը, Սուրմալուն, Կարսը, Նախիջևանը և մեր Պատմական Հայրենիքից այլ տարածքներ:

Եթե այսքանը բավարար չէ հասկանալու համար, թե ովքեր են խաղաղասիրություն քարոզող ու խաղաղության նախապատրաստել ցանկացողները, ապա ստիպված եմ հավելել, որ 1937-ին Գանեցկուն գնդակահարեցին պետական դավաճանության համար, իսկ արդեն 1945-ին ԽՍՀՄ-ի կողմից Թուրքիային ուղարկվեցին տարածքային պահանջներ` կապված «հայերից անարդարացիորեն խլված տարածքների» հետ, որոնք, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո, ցավոք, կյանքի չկոչվեցին:

Հատուկ պետք է նշեմ, որ ԱՄՆ-ը սպառնաց ատոմային հարվածներ հասցնել ԽՍՀՄ-ին, եթե այն փորձի ուժի միջոցով վերադարձնել խլված տարածքները:

21-րդ դարում գերմանական սոցիալ-դեմոկրատները, հատկապես հրեական ծագմամբ, չեն փոխվել: Նրանք շարունակում են աջակցել Թուրքիային ու իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թուրք թաթարներին:

20-րդ դարում Պարվուսն էր, 21-րդ դարում` Շորոշը, 22-ում մեկ ուրիշը կլինի:

Պայքարը, առաջին հերթին, պետք է լինի ոչ թե զուտ անձերի դեմ, այլ՝ ապազգային երևույթների ու պիղծ գաղափարների և հետո միայն դրանք իրագործողների, որովհետև, ուզենք թե չուզենք, նոր «ծառաներ» միշտ կլինեն, բայց եթե տերը չլինի, ծառաներ էլ չեն լինի:

Իսկ այս դեպքում սրանց տերը բացառապես ապազգային գաղափարն է ու դրան ծառայող ֆինանսական միջոցները:

Վերջում էլ թող սեփական ազգն ու սեռը չհասկացածը չկասկածի, որ Հայկականը հաղթելու ու վերածնվելու է, բայց՝ ավելի հզոր ու ավելի ամուր:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ