Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Միտքն ու խոսքը կավի նման չորանալ ու թրծվել են սիրում

Միտքն ու խոսքը կավի նման չորանալ ու թրծվել են սիրում
04.08.2023 | 08:11

Մեր ամենաթույլ կողմերից մեկը՝ ինչ որ այդ պահին կա մտքում, նաև լեզվի ծայրին է և վստահաբար հայտնվում է ՖԲ-ում, անկախ այն բանից, որ միտքն ու խոսքը կավի նման չորանալ ու թրծվել են սիրում։

Սա խոսում է մեր մտածելու ու մտածածը արտահայտելու կուլտուրայի ոչ բարձր մակարդակի մասին։

Ընդհանրապես, մեր ինքնարտահայտման և սովորական քննարկումների հետ կապված անհանգստացնող բաներ շատ կան։

Օրինակ, դա չիմացած բանի մասին անիմաստ փսևդոդատողություններ անելն է ու տակից գլխից ամբախ-զամբախ դուրս տալն է։

Մի քիչ ավելի բարձր մակարդակներում որևէ միտք ծամոն դարձնելն է և դրա շուրջը անվերջ դատարկախոսելը՝ առանց դրա հետ կապված պատճառահետևանքային կապերը հաշվի առնելու։

Նոր երևույթ է նաև ցանկացած լուրջ միտք ու հարց ինֆուզորիական մակարդակին իջեցնելը։

Նոր է նաև անտեղյակների կողմից իրենց կարծիքը մեջտեղ բերելու մարմաջը։

Անհանգստացնող է նաև փսևդոիմաստուն մտքերի առատությունը, որոնց շատ քիչ մասը որևէ առնչություն ունի իմաստություն ասածի հետ։

Սիրված թեմաներից է նաև ժողովրդին, հիմնավոր թե անհիմն, այպանելը՝ համարելով, որ մեր այսօրվա վիճակի պատճառը հենց ժողովրդի վատ հատկություններն են։

Որպեսզի համոզվենք նման կարծիքի առնվազն իր մեծ մասով անհիմն լինելու մեջ, նայենք, թե բոլոր թույլերի ճակատագրերն ինչքան նման են իրար։

Մեր այս վիճակի պատճառը թույլ լինելն է, միայն թե մեր դեպքում ամեն ինչ շատ ավելի ողբերգական է թուրքի նման վայրագ հարևան ունենալու պատճառով։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ