Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ամենամեծ սխալն ու բացթողումը

Ամենամեծ սխալն ու բացթողումը
08.06.2023 | 21:31

Ի սկզբանե, ամենամեծ սխալն ու բացթողումը եղել է այն, որ մեր պետության անկախություն ձեռք բերելու հենց հաջորդ օրվանից, պետական մակարդակով և պետության հովանավորությամբ, չստեղծվեց պատմաբանների հանձնաժողով, որոնք կուսումնասիրեին արխիվային փաստաթղթերը , ու ըստ այդմ ` դպրոցական ու բուհական դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները կգրվեին ու կկազմվեին պատմական ճիշտ փաստերի վրա։

Պատմական ճիշտ իրողությունների վրա։

Հիմա արդեն կունենայինք ճիշտ ու իրական գիտելիքներով կրթված առնվազմ երկու սերունդ։ Իրատես ու սթափ մտածելակերպով սերունդներ, որոնք ըստ այդ իրական առողջ գիտելիքների պաշարով ` կդառնային մեր ապագա պետությունը կերտողները։ Ոչ թե կուրորեն ու սուտ միֆերով կշարունակեինք առաջ շարժվել ճանապարհով, որը տանում է ոչ մի տեղ, տանում է փակուղի։

Թե՞ ինչո՞ւ ոչինչ չարվեց ու շարունակեցինք նույն սուտ օպիումով կերակրել երիտասարդ սերունդների ուղեղը` չեմ կարողանում հասկանալ։

Հետո էլ քննադատում ու պահանջում ենք, որ իրատես չենք։

Լավ, մեզ դրանով էին կրթել ու թմրեցրել։ Բա մենք ինչու՞ նույն կեղծիքով շարունակեցինք կրթել մեր մատաղ սերնդին։

Հա, հասկացա, պետք էր դրանով սնել, որ «հերոսական անցյալով» շաղախած զոմբիացած սերունդներին հեշտ լինի ուղարկել զոհվելու։

Հարյուրամյակներով այնքան են այս ազգի հայրերը իրենց պիղծ ու կեղծ ստերով դաստիարակել իրենց սերունդներին, որ հիմա սարսափում ենք ուղիղ նայել մեր իրական պատմությանը։

Լինելով մեր իրական պատմության իրական փաստերի գիտակ` հենց ինքը` առաջին նախագահը պիտի ձեռնամուխ լիներ այդ արխիկարևոր գործին։

Կարծում եմ, դա իր կողմից մեծ բացթողում էր։

Կարեն ԱԲԳԱՐ

Դիտվել է՝ 3534

Մեկնաբանություններ