ԱՄՆ. ի՞նչ է կատարվում «Վաշինգտոնյան շրջկոմի» անդրաբեմում, և ինչի՞ է պատրաստվում Պենտագոնը
01.05.2020 | 00:59
Մինչ ամերիկացի լրագրողներն ու աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան խամաճիկները հերթական անհեթությունն են դուրս տալիս, մնացած աշխարհը կարող է զբաղվել իր ընթացիկ գործերով։ Բայց ինչն է տարօրինակ. ոչինչ չենք լսում «Բժիշկներն առանց սահմանների», «Կարմիր խաչեր», «Սպիտակ սաղավարտներ» և նման այլ կառույցների մասին։ Թե՞ իրական ճգնաժամի պայմաններում դրանք արդեն պետք չեն։ Բոլորը գիտեն, որ այդպիսի կազմակերպությունները մեծ մասամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների օժանդակ կառույցներ են։ Այնպես որ, պարոն Թրամփ, ավելի լավ է չհազաք. Ձեզ արդեն դարանակալում են կամ նույնիսկ Ձեզ «որսալու» պայմաններ են ստեղծում։ Նայեք, ժողովրդավար Բեռնի Սանդերսը, բացառված չէ, նրանց կողմում է, ովքեր ԱՄՆ-ի իշխանության զավթում են նախապատրաստում զինվորականների կողմից։ Նա ապրիլին հայտարարեց, որ «կորոնավիրուսի պատճառով» դուրս է գալիս նախընտրական պայքարից, դրանով Թրամփին դեմառդեմ է թողնում Բայդենի հետ, և Ամերիկան զվարճանալու է` փորձելով կռահել, թե որ «թերթաքարայինը» կհաղթի։ Հասկանալի է, որ օբյեկտիվորեն Սանդերսը չէր կարող հասնել Բայդենին։ Այն վարկածը, թե Սանդերսը պարզապես իր քաղաքական պարտության ընդունելի արդարացում էր փնտրում, գոյության իրավունք ունի։ Բայց` ո՞վ գիտե։ Երկուսն էլ տարեց են, այսպես ասած, կորոնավիրուսի համար ինչ տարբերություն, թե ում «իր բուռը հավաքի»։ Այնպես որ Սանդերսը կորոնավիրուսով արդարացում չէր փնտրում. նա պարզապես այն շրջանակների կողքին է, որոնք նախապատրաստում են «Նյուսուիքում» նկարագրված գործողությունը։
Նախընտրական պայքարից դուրս գալու մասին Սանդերսի հայտարարությունը լիովին տեղին է ընկալել որպես ԱՄՆ-ի վերնախավի «ազդանշաններից» մեկն իր զինվորականներին, որ կան սենատորներ, որոնք պատրաստ են անվերապատորեն ընդունելու Պենտագոնի իշխանությունը հասարակության մեջ։ Եվ ահա ապրիլի 14-ին Վաշինգտոնից երկիմաստ հաղորդումներ եղան, որոնցում ապացույցների տարր կա այնպիսի սցենարի, որը հրապարակվել էր «Նյուսուիք» ամսագրում։ Պարզվում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերն անհամոզիչ են համարում այն փաստարկները, թե Covid-19-ը Չինաստանի լաբորատորիաներից մեկում է ստեղծվել։ Դրանից առաջ ԱՄՆ-ում կրկին հաղորդումներ եղան, թե իբր ամերիկացի պաշտոնյաները երկու տարի առաջ նախազգուշացրել են չինական ՈՒհան քաղաքի (կորոնավիրուսի համայնաճարակի էպիկենտրոնի) գիտահետազոտական լաբորատորիայում առկա վտանգի մասին` ապրիլի 15-ին հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։ Իսկ մենք հաղորդել ենք, որ նախագահ Թրամփն ու պետքարտուղար Փոմփեոն Չինաստանի դեմ տեղեկատվական պատերազմում խաղարկում են «չինական վիրուս» կամ «ուհանյան վիրուս» արտահայտությունները։ Բայց մենք ասում ենք, որ «Նյուսուիքը» բավական տեղեկացված հանդես է, և Պենտագոնի 2020 թ. փետրվարի 1-ի հրամանները պատահական չեն. ամերիկացի զինվորականները հիանալի գիտեին, որ իրենք էլ են «աչքի տակ», ասենք` չինական հետախուզության։
«Մենք մեծածավալ հետախուզական տվյալներ ունեինք, որոնք մեզ թույլ էին տալիս հանգամանորեն ուսումնասիրել այդ հարցը,- ապրիլի 14-ին լրագրողներին իրազեկեց ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի (այսինքն` գլխավոր շտաբի) ղեկավար, գեներալ Մարկ Միլլին։- Ներկա պահին ինչ-որ լաբորատորիայից արտահոսքի մասին վարկածը համոզիչ չէ. եղած տվյալները ցույց են տալիս կորոնավիրուսի բնական ծագումը, բայց մենք դա հաստատապես չգիտենք»։ Այդ հայտարարությունից մի քանի ժամ առաջ «Վաշինգտոն փոստ» թերթը կրկին հաղորդել է, որ ամերիկացի պաշտոնյաներն անհագստացած էին «ՈՒհանի այն լաբորատորիայում, որտեղ կորոնավիրուսի ուսումնասիրություններ էին կատարվում չղջիկների վրա, անվտանգության անհամարժեք միջոցներից»։ Ըստ այդ թերթի, լաբորատորիա այցելած ամերիկացի պաշտոնյաները դիվանագիտական ճեպագրեր են ուղարկել Վաշինգտոն, որոնցում հայտնել են լաբորատորիայի անվտանգության համակարգի և ղեկավարման թերությունների, ինչպես նաև այն մասին, որ կորոնավիրուսի գծով այդ աշխատանքները համայնաճարակի վտանգ են պարունակում։ Սակայն գեներալ Միլլին, ըստ էության, հարցականի տակ է դնում ամերիկացի դիվանագետների «եզրակացությունները»։ Ընդ որում, ոչ միայն նրանց։
Հայտնի է, որ ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Թրամփն ու պետքարտուղար Փոմփեոն, մինչև հիմա էլ Covid-19-ը համառորեն անվանում են «չինական» կամ «ուհանյան վիրուս», ինչին պաշտոնական Պեկինը ծայրահեղ դժգոհությամբ է արձագանքում։ Եվ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև կորոնավիրուսի կապակցությամբ ծավալվել ու շարունակում է իսկական տեղեկատվական պատերազմ, որի ընթացքում Պեկինը համարյա բացահայտորեն հայտարարել է, որ այդ վիրուսը Չինաստան են բերել հենց ամերիկացի զինվորականները։ Ավելի վաղ կորոնավիրուսի արհեստական ծագման մասին նման ակնարկներ ու նույնիսկ մեղադրանքներ հենց ԱՄՆ-ի հասցեին հնչեցրել է Իրանը։ Մասնավորապես, մենք արդեն հաղորդել ենք, որ Իրանի պաշտոնական դեմքերը (սկսած գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիից) և իրանցի գեներալները շարունակվում են պնդել, որ կորոնավիրուսը կարող է լինել «կենսաբանական զենքի ամերիկյան մշակում»։ ԱՄՆ-ի բարձրագույն իշխանությունները հասել են նրան, որ գործադիր իշխանությանը և առանձին նահանգների վերահսկիչ մարմիններին կարգադրել են դատական հայցեր սկսել Չինաստանի դեմ։ Ինչպե՞ս թե։ Բայց դա Ամերիկան է, և ամեն ինչ պարզ է. «Վաշինգտոնյան շրջկոմը» կարգադրել է, և «համակարգն սկսել է գործել»։ Ապրիլի 20-ին Միսսուրի նահանգը դատի է տվել ՉԺՀ-ի կառավարությանը Covid-19 կորոնավիրուսի բռնկմանն «ուշ արձագանքելու» և չինական ՈՒհան քաղաքում համաճարակի իրական վիճակի վերաբերյալ «ապատեղեկացնելու» համար, ինչը հետագայում «Միսսուրի նահանգին տնտեսական ծանր կորուստներ է հասցրել»։ Միսսուրիի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտի կողմից դաշնային դատարանին ներկայացրած քաղաքացիական հայցում նշված ամերիկյան նահանգը, բացի ամեն ինչից, ՉԺՀ-ի կառավարությանը մեղադրում է նաև «անփութության» համար։ Նրանում ասվում է, որ Միսսուրին ու նրա բնակիչները տնտեսական կորուստներ են կրել, հնարավոր է` տասնյակմիլիարդավոր դոլարների, և դրամական հատուցման պահանջ կա։ «Չինաստանի կառավարությունն աշխարհին ստեր է հայտնել Covid-19-ի վտանգավորության և վարակիչ բնույթի վերաբերյալ, իրազեկիչներին ստիպել է լռել և քիչ բան է արել վարակի տարածումը կանխելու համար»,- նշվում է Շմիտի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Պեկինի դեմ հենց այդպիսի մեղադրանքներ էին հնչեցնում Թրամփն ու Փոմփեոն, այդ պատճառով Միսսուրի նահանգի «նախաձեռնությունը» որևէ կերպ չի կարելի համարել ազատության ու «կենտրոնական իշխանությունից անկախ լինելու» դրսևորում և ամերիկյան պետական կառուցվածքի առավելությունների ապացույց»։ Պարզապես ենթակաները «պատվի առան» Թրամփի ու պետդեպարտամենտի առաջ։ Հասկանալի է, որ չին-ամերիկյան տեղեկատվական պատերազմն այժմ ավելի կուժեղանա։ Նույն օրը` ապրիլի 20-ին, ՉԺՀ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, ի պատասխան Covid-19 կորոնավիրուսի ծագման հարցում Չինաստանի «թափանցիկության» վերաբերյալ քննադատության, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Ամերիկացիներին պետք է պարզ լինի, որ Չինաստանն իրենց թշնամին չէ։ Միջազգային հանրությունը պետք է միավորվի վիրուսի դեմ պայքարում հաղթելու համար։ Չինաստանի վրա տեղեկատվական հարձակումները չեն վերադարձնի կորցրած ժամանակը կամ կյանքերը։ Մենք հույս ունենք, որ ամերիկացիները հարգանքով են վերաբերվում փաստերին, գիտությանն ու միջազգային համաձայնություններին։ Նրանք պետք է դադարեցնեն Չինաստանի վրա հարձակումներն ու մեղադրանքները, անպատասխանատու դիտողությունները և ավելի շատ կենտրոնանան իրենց երկրում ու միջազգային ասպարեզում կորոնավիրուսը կասեցնելու վրա»։
Չինաստանն արդեն 10-20-րդ անգամ հերքում է ԱՄՆ-ում արված պնդումները կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին, և իբր այդ լաբորատորիան գտնվում է չինական ՈՒհանում։ Վիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ չկան` ապրիլի 16-ին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը` հղում անելով առողջապահության համաշխարհային կազմկերպությանը (ԱՀԿ)։ Ինչպես նշել է չինական ԱԳՆ-ն, բազմաթիվ ճանաչված բժիշկ-փորձագետներ հաստատել են, որ ՈՒհանի լաբորատորիայից վիրուսի արտահոսքի մասին պնդումը «գիտական հիմքեր չունի»։ Իսկ ապրիլի 22-ին ՉԺՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի մեղադրանքները և ՉԺՀ կառավարության դեմ Միսսուրի նահանգի դատական հայցն անվանել է «առնվազն անհեթեթ» և փաստական կամ իրավական հիմք չունեցող։
Իսկ այժմ ուշադրություն դարձնենք. առաջին. ապրիլին արդեն երկրորդ անգամ Իրանը հարցնում է իր հարևան երկրներին, թե ինչ նպատակներ ունեն ԱՄՆ-ի Պենտագոնի կողմից ֆինանսավորվող և Իրանի, ՌԴ-ի ու ՉԺՀ-ի մոտակայքում տեղաբաշխված ամերիկյան կենսալաբորատորիաները։ Բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. Իրանի բոլոր հարևանների, այդ թվում` Հայաստանի համար, հետևանքներ են լինելու, ընդ որում` բավական ծանր, եթե այդ երկրները փորձեն չլսել Իրանից արդեն երկրորդ անգամ հնչող նախազգուշացումները։ Բանն այն է, որ ապրիլի 21-ին Իրանի քաղպաշտպանության ղեկավար, բրիգադային գեներալ Ղոլյամռեզա Ջալալին հայտարարել է. «4-րդ մակարդակի 25 ամերիկյան լաբորատորիաներ առանց միջազգային կազմակերպությունների վերահսկողության գաղտնի գործողություններ են կատարում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մոտակայքում կենսաբանական համագործակցության պլանի շրջանակներում։ Այդ լաբորատորիաներն ընդունակ են վիրուսները կենսաբանական զենքի վերափոխելու»։
Գեներալ Ջալալին պաշտոնապես կասկածի տակ է դրել Հարավային Կովկասում և մնացյալ Ասիայում ամերիկյան 25 լաբորատորիաների առկայության հիմնավորվածությունը։ «4-րդ մակարդակի լաբորատորիաներն օգտագործվում են ախտորոշման և հեշտ փոխանցվող ախտածինների ուսումնասիրման համար, որոնք կարող են մահաբեր հիվանդություններ առաջացնել։ Դրանցից են Մարբուրգի, Էբոլի, Լասսի վիրուսները, Կրիմ-Կոնգո տենդը»,- ասել է Ջալալին։ Նա նախազգուշացրել է «մեծ վտանգների մասին», որոնց բախվել են այն երկրները, որտեղ գտնվում են ամերիկյան 4-րդ մակարդակի լաբորատորիաները» Covid-19 վիրուսի բռնկումից հետո և միջազգային հանրությանը դրանց վերահսկման մեխանիզմ մշակելու կոչ է արել։ Գեներալն ԱՄՆ-ն է անվանել կորոնավիրուսը մշակելու գլխավոր կասկածյալ` նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը ունի այդ մահացու վիրուսի կենսաբանական մշակման միջոցներ ու շարժառիթներ։
Երկրորդ. նույն հարցով, Աստանայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի 2017 թ. ամառվա հայտարարություններից հետո, արդեն որերորդ անգամ, զբաղվել է ՌԴ ԱԳՆ-ն։ Այսինքն` ԱՊՀ և ՀԱՊԿ երկրներում գտնվող կենսալաբորատորիաների, որոնք ֆինանսավորվել են ԱՄՆ-ի Պեիտագոնի կողմից։ Ռուսները բացահայտորեն հայտարարել են, որ չեն բացառում կորոնավիրուսի արտահոսքը» հետխորհրդային տարածքում գտնվող ամերիկյան «ինչ-որ» կենսալաբորատորիայից։ Մի՞թե Հայաստանում ոչ ոք որևէ ահ չի զգում, երբ Թեհրանը և Մոսկվան ուղղակի հասցեներ են նշում, թե որտեղ են փնտրելու մեղավորներին։ Եթե ոչ, ապա Հայաստանի իշխանական կառույցներում որոշ մարդիկ բուժվելու կարիք ունեն։ Ի տարբերություն Իրանի, Ռուսաստանն առայժմ չի նախազգուշացնում, ասենք, Հայաստանին կամ Ադրբեջանին սպառնացող «մեծ վտանգների» մասին։ Ապրիլի 22-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ենթադրությունները կորոնավիրուսի արհեստական ծագման մասին և այն ակնարկները, թե իբր վիրուսը կարող էր ստեղծվել չինական լաբորատորիայում, կոշտ կերպով հայտարարել է. «Covid-19 վիրուսի արհեստական ծագման մասին անապացույց մեղադրանքների օգտագործումն անթույլատրելի է։ ՌԴ մասնագետները մշտական շփման մեջ են չինական կողմի հետ, կատարվում է տեղեկույթի փոխանակում։ Չինացիներն աշխատում են իրենց պատվաստանյութերի վրա, մենք` զանազան ուղղություններով։ Ընդհանուր առմամբ, իրադրությունը միջազգային համագործակցություն է պահանջում։ Այժմ, ամեն անգամ, երբ հայտնվում է որևէ ներկայացուցիչ կամ փորձագետ, որը պնդում կամ ակնարկներ է անում վիրուսի արհեստական ծագման մասին, միաժամանակ հայտնվում են երկու ներկայացուցիչ կամ փորձագետ, որոնք բացառում են այդպիսի վարկածը։ Ե՛վ առաջինները, և՛ երկրորդները խոսում են բացառապես առանց ապացույցների։ Հավանականն այն է, որ մենք առայժմ բավականաչափ տեղեկույթ չունենք ինչ-որ եզրակացություններ անելու համար»։
Պատկերն ընդհանուր առմամբ պարզ է։ ԱՄՆ-ը փորձում է «օգնել մեղավորին», ընդ որում գործում է լկտիորեն, բայց դեմ առավ Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի համախմբված պատասխաններին (նույնպես «ակնարկների» տեսքով)։ Վերադառնանք ապրիլի 14-ին Պենտագոնից հնչած հայտարարություններին, փորձենք հասկանալ, թե ինչ է թաքնված «կորոնավիրուսի բնական ծագման» մասին ամերիկացի գեներալ Միլլիի ասածում։ Առաջին նպատակն ակնհայտ է. կասեցնել համայնաճարակի հետ կապված հակաամերիկյան քարոզչության ալիքի տարածումը, հատկապես Իրանի և Չինաստանի կողմից։ Կարելի է սպասել, որ ամերկացիները որոշ ժամանակ հետո դարձյալ կփորձեն աշխարհին համոզել, թե այդ վիրուսն իբր «չղջիկներ ուտելու» հետևանք է։ Բայց դա հիմարություն է, Չինաստանում կարանտինը հանված է. շուկայում վերստին զանազան վայրի կենդանիներ են վաճառվում, այդ թվում` չղջիկներ։ Բայց նկատելի է հետևյալը. գեներալ Միլլին, փաստորեն, նախագահ Թրամփին և պետքարտուղար Փոմփեոյին զրկում է «չինական վիրուսի» մասին նրանց սիրելի հեքիաթից։ Ահա և ստանում ենք մի պատկեր, որը մոտավորապես հաստատում է «Նյուսուիք» ամսագրի այն մարգարեությունը, թե կորոնավիրուսի ալիքի վրա զինվորականները կարող են զավթել իշխանությունն ԱՄՆ-ում։ Չէ՞ որ, ի դեմս գեներալ Միլլիի, Պենտագոնը բացահայտորեն հանդես եկավ Վաշինգտոնում բարձրագույն քաղաքական իշխանության դեմ։ Հայաստանի քաղաքացիները նկատեցի՞ն դա։ Կրկին միասին ուշադրություն դարձնենք. ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական իշխանությունը շարունակում է «Չինական ուհանյան խաղը» խաղալ, իսկ գեներալ Միլլին անուղղակիորեն հերքում է դա` խոսելով «կորոնավիրուսի բնական ծագման մասին հետախուզական մեծածավալ տվյալների հիման վրա»։ Այսինքն` հասկանալի է, որ նրանցից մեկը ստում է. կա՛մ Սպիտակ տունը պետդեպարտամենտի հետ, կա՛մ Պենտագոնը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ