Այսպես խոսեց...
17.04.2020 | 00:26
Շնորհակալ ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մարդասիրական, քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության և իմաստության համար: Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր Ազգն ու Հայրենիքը պահողը, մեր լինելության հզոր հիմնասյունը Հայ Առաքելական Եկեղեցին է եղել: Հայ քրիստոնյայի սուրբ պարտականությունն է այսօր եկեղեցու կողքին կանգնել և լռեցնել այս իշխանության սանձազերծած հակաքրիստոնեական ալիքը:
Վեհափառ հայրապետի դեմ թուլեքի կաղկանձը պետություն քանդելու ուղղությամբ արված հերթական քայլն է: Սրանք ցնցումների մեջ են ընկնում քրիստոնեական արժեհամակարգից, հաղթանակ կերտած ռազմական գործիչներից, ազգային ինքնությունից: Եվ երկու տարի է լծված են Հայաստանը քանդելու գործին, ոչինչ չի ստացվում, գրգռվում են, վերջին օրերի վերջին ճիգերն են գործադրում անհայրենիք հայատյացները:
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ռազմական-քաղաքական գործիչ
Մեկնաբանություններ