Աղոթարան
31.01.2020 | 09:43
Ամենակարող,
Իցիվ լսեինք ձայնդ կենդանի,
ՈՒ մարմնավոր ծանր կերպերից,
Մեր հոգուն իջնող խավարի մեգից
Զատվեինք մի պահ:
Ալեկոծումն այս դադարեր գեթ քիչ,
Հոգին թև առներ, լույսը բեկբեկվեր
Ոսկորում մեր պաղ։
Քո տաք հպումից կյանքը լուռ հոսեր,
Դեպ մեր սրտերը` ցավով անթեղված:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ