Հայտնի բլոգեր Զակ Նելսոնը YouTube-ի իր ալիքում փորձարկել է անցած տարվա ամենաամուր սմարթֆոնները: Korrespondet.net-ի պատրաստած հրապարակումից տղեկանում ենք՝ Նելսոնն առաջնայնությունը տվել է Google-ի Pixel 3a սմարթֆոնին: «Այն հուսալի պլաստիկե կաղապար ունի, իսկ առանձնահատկությունն այն է որ սմարթֆոնի բաղադրիչները բավականին հեշտ է առանձնացնել նորոգելու համար: Ամենից թույլ, ոչ ամուր հեռախոսը Redmi Note 7 մոդելն է, որն անգամ թեթև ֆիզիկական ազդեցությանը չի դիմանում ու կոտրվում է»,- գրում է լրատվականը:
Նելսոնն ասել է նաև, որ վերանորոգման տեսանկյունից ամենաանհարմարավետը նորագույն iPhone-ներն են, որ բարդ է վերանորոգել սեփական միջոցներով: Իսկ առավել նորարար սմարթֆոնների շարքում առաջատարը, ըստ բլոգերի, երկու էկրանով Nubia Z20-ն է: