Գործող կենսալաբորատորիաները և բույսերի գենոմի խմբագրումը
17.12.2019 | 01:42
Միջատներով տեղափոխվող վիրուսների օգնությամբ բույսերի գենոմի խմբագրումը չափազանց վտանգավոր է: Բացի այդ, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, ԱՄՆ-ը ժանտախտի բակտերիաներով գիտափորձեր է կատարում՝ հակաբիոտիկներին դիմացկուն կենսաբանական զենք ստեղծելու համար:
Միացյալ Նահանգները նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում, Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու բացել է տասնյակ կենսաբանական լաբորատորիաներ, որոնք, ըստ ռուսաստանցի մի շարք մասնագետների ու մեկնաբանների, նաև գենետիկական լաբորատորիաներ են, այսինքն` այնտեղ կատարվում են գենետիկական ուսումնասիրություններ, միգուցե նաև` փորձեր, փորձարկումներ: Ի՞նչ են թաքցնում այդ լաբորատորիաները…
Հիշեցնենք, որ այս թեմային նախկինում անդրադարձել ենք նաև մեր «Ինչու՞ է անհանգստացած Ռուսաստանը» հրապարակմամբ:
Ռուսաստանում հատկապես անհանգստացած են Վրաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիայով (Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնի գործունեությամբ), թեև քանիցս հրապարակավ անհանգստություն են հայտնել նաև այլ հանրապետություններում, այդ թվում նաև Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիայի առնչությամբ:
Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ: Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն 2018 թ. վերջին հայտարարել էր, որ ինքը փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են, որ հետազոտական կենտրոնն իրականացրել է վտանգավոր փորձեր:
«Lenta.ru»-ի տեղեկացմամբ, այս տարվա նոյեմբերին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը գրել է մի ցուցակ, որում ներկայացված են Ռուսաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները: Կետերից մեկը վերաբերում է արտաքին ուժերի կողմից իրականացվող «Միասնական հումանիտար տարածքի ոչնչացման և ժողովուրդների տարանջատման» քաղաքականությանը` կապված ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի հետ, ինչպես նաև այդ կազմակերպությունների անդամ պետությունների տարածքներում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների ստեղծմանը:
Ըստ ռուսաստանցի մեկնաբանների, Պենտագոնի ջանքերով ստեղծված այդ լաբորատորիաներում ուսումնասիրվում են վարակիչ հիվանդությունները և ստեղծվում են կենսաբանական զենքեր: Այս տարվա հունվարին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հավաստել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում շահագործման է հանձնել ավելի քան 200 կենսաբանական լաբորատորիա, և դրանցից տեղակայված են նաև Ադրբեջանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, ՈՒզբեկստանում և ՈՒկրաինայում:
Նման դիրքորոշում ունի նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ի ուսումնասիրությունների մասին է` օդում վարակված միջատների (որպես հատկապես վտանգավոր ինֆեկցիոն ագենտների առաքման միջոց) տարածման համար անօդաչու թռչող սարքի, մարդկանց վարակման նպատակով թեթև և հրաձգային զենքի համար կենսաբանական բաղադրությամբ պարկուճներով տարբեր տեսակի զինամթերքի ստեղծման նպատակով, ինչպես նաև գիտափորձերի մասին` ժանտախտի բակտերիաների հետ, որոնք ունակ են ստեղծելու գոյություն ունեցող բոլոր տեսակի հակաբիոտիկներից պաշտպանող կենսաթաղանթներ»,- ըստ «Lenta.ru»-ի, ամերիկյան կենսաբանական զենքի վտանգների մասին ասել է ՌԴ արտգործնախարարությունը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ենթակայության ներքո է գտնվում պաշտպանական հեռանկարային հետազոտական ծրագրերի գործակալությունը (Defense Advanced Research Projects Agency, հակիրճ` DARPA)` կազմակերպություն, որը զբաղվում է պաշտպանական ոլորտում առավել ժամանակակից ու բազմախոստում տեխնոլոգիաների որոնմամբ, մշակմամբ ու ներդրմամբ, պատասխանատու է պաշտպանության առաջադեմ հետազոտական ծրագրերի նախագծի գործակալության կամ DARPA կազմակերպության համար, որը փնտրում է, զարգացնում և իրականացնում է ռազմական ոլորտում ամենաառաջադեմ և խոստումնալից տեխնոլոգիաները: Դա հենց այն է, ինչը պատասխանատու է, ռուսական ավանդույթներով, «նմանակը չունեցող» և «բեկումնային» մշակումների համար:
DARPA-ի հիմնական աշխատանքը կառուցված է մի քանի ստորաբաժանումների շուրջ, որոնց թվում, այս դեպքում, հետաքրքրություն է ներկայացնում կենսաբանական տեխնոլոգիաների բաժանմունքը:
Այս ստորաբաժանումը լուծման ենթակա բազմաթիվ առաջադրանքների շարքում զբաղվում է կենսաբանական սպառնալիքներից հեռանկարային պաշտպանության միջոցների մշակմամբ: Նախ և առաջ ՝ ուժեղացնելու մարդու իմունային համակարգը, ինչը թույլ է տալիս ակտիվացնել հակամարմինների արտադրությունը, և իրականացնել գենոմը խմբագրելու փորձերի կենսաքիմիական արգելափակում: Պաշտպանական այդպիսի միջոցների կիրառումը, ըստ նրանց պատրաստվածության, ծրագրվում է մինչև կենսաբանական հարձակումը:
Պենտագոնում խոստովանում են, որ այդպիսի տեխնոլոգիաներն ունեն երկակի նշանակություն, բայց հավելում են, որ խոսքը, նախ և առաջ, մարդու առողջության պաշտպանման ու վերականգնման, և ոչ թե դրա նույնիսկ ոչ նշանակալի փոփոխության մասին է:
DARPA-ի առաջնային ծրագրերից մեկը նվիրված է չափազանց կարճ ժամանակաընթացքում, օրինակ՝ երեք շաբաթում, պատվաստանյութերի արտադրության մեթոդ ստեղծելուն: Միացյալ Նահանգները վստահ է, որ ապագա հակամարտությունները կներառեն ներկայումս գոյություն ունեցող դեղերի ազդեցությանը չենթարկվող բակտերիաների և վիրուսների շտամներ, որոնք անհայտ են ժամանակակից գիտությանը, և որոնք ձեռք են բերվում արհեստական պայմաններում: Պատվաստանյութերի արագ զարգացման համար ԱՄՆ-ի զինված ուժերը ցանկանում են ձեռք բերել բնության մեջ հանդիպող և, որքան հնարավոր է, մեծաթիվ միկրոօրգանիզմների նմուշներ, և դրանց նշանակալի մակարդակի հավաքմամբ էլ զբաղվում են ողջ մոլորակի վրա սփռված ամերիկյան ռազմական կենսաբանական լաբորատորիաները:
Ռուսաստանն անհանգստացած է նաև այն առումով, որ չունի բավարար ֆինանսական միջոցներ` կենսալաբորատորիաների միջազգային սեփական ցանցի ծավալման, իրավիճակի բավարար հսկողություն իրականացնելու և հնարավոր սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար:
Հարկ է նշել, որ Պենտագոնի հովանու ներքո իրականացվող աշխատանքները երբեմն առաջացնում են բավականին որոշակի մտահոգություններ: Նախ և առաջ, խոսքը DARPA-ի իրականացրած «Միջատների դաշնակիցներ» ծրագրի մասին է, որին գերմանացի և ֆրանսիացի գիտնականները փաստացի մեղադրել են «Բակտերիոլոգիական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակման, արտադրության, պաշարների կուտակման արգելման ու դրանց ոչնչացման մասին կոնվենցիայի» պոտենցիալ խախտման համար:
Փորձագետների կարծիքով, նախագիծը, որը ենթադրաբար ներառում է գենի հորիզոնական փոխանցման ակտիվ կիրառում` բույսերի գենոմի խմբագրում միջատներով տեղափոխվող վիրուսների օգնությամբ, չափազանց վտանգավոր է և չի արդարացնում հայտարարված նպատակները:
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, ԱՄՆ-ն աշխատում է բոլոր տեսակի հակաբիոտիկների հանդեպ կայուն, դիմացկուն կենսաբանական զենք ստեղծելու վրա: Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ-ին հղում կատարելով, այս տարվա սեպտեմբերին տեղեկացրեց ՏԱՍՍ գործակալությունը: Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ոմ, նմանաբնույթ ուսումնասիրություններ են անցկացվում աշխարհի տարբեր մասերում, ներառյալ` Ռուսաստանի սահմաններին մոտ: Նշվում էր նաև, որ ԱՄՆ-ը ժանտախտի բակտերիաներով գիտափորձեր է կատարում՝ հակաբիոտիկներին դիմացկուն կենսաբանական զենք ստեղծելու համար:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
- Չգիտեի, որ միլիոնների տեր եմ, նույնիսկ «Սրբազան շարժմանը» մասնակցելու համար գումարներ եմ առաջարկում, այսօր իմացա
- Դեմ եմ Նիկոլին «բտ» ասելուն, «տղան» արժանիք է, նա այդ արժանիքը չունի
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-12
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-11
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-10
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-9
Մեկնաբանություններ