Մատնահարդարված, թե չխնամված` միևնույն է, բնակչության մատնահետքերը կհավերժանան էլեկտրոնային բազայում: Երեկ կառավարության նիստում ոստիկանությունը խնդրեց, գործադիրն էլ բաշխեց 3 մլն դրամ` ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներում կցագրելու և տվյալների ծրագրային բազա ստեղծելու համար:
Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից: Թե որքանով այս հատուկ միջոցառումները կապահովեն թափանցիկ ընտրություններ, կարճ ժամանակ անց պարզ կլինի: Հիշեցնենք, որ մատնահետքերի պահանջն ընդիմությանն էր:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ