Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Այդ խելացի դոն Կապելոն

Այդ խելացի դոն Կապելոն
19.06.2015 | 10:16

Ավստրիայի ընտրանու հետ ունեցած անհաջող հանդիպումից հետո լցվել է ռուսների համբերության բաժակը, ու ամենայն լրջությամբ քննարկվում է Ֆաբիո Կապելոյին երկրի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու հարցը: Ըստ Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի, սկզբունքային որոշումը կայացված է, պարզապես սպասվում են որոշ պրոցեդուրային ընթացակարգեր:
Որ դոն Կապելոյին կհեռացնեն Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից, կասկած չկա, սակայն ամբողջ հարցն այն է, որ իտալացին ժամանակին ճարպկել է այնպիսի պայմանագիր ստորագրել, որ նրանից հրաժարվելու դեպքում ֆինանսական առումով ծանր կացության առաջ է կանգնեցնում հակառակ կողմին: Պայմանագիրը խզելու դեպքում ռուսական կողմը մի վարկածով իտալացուն պարտավոր է վճարել երեսուն, մեկ այլ վարկածով` քսան միլիոն եվրոյից ավելի գումար: Ըստ էության, ներկայումս սողանցքեր են փնտրվում վճարելիք գումարի չափը փոքրացնելու համար: Ամեն դեպքում պարզ է, որ ժամանակին այս պայմանագրի ստորագրման նախաձեռնությունը վերցրած իքս անձը բավական կլոր գումարի իր բաժինն ունեցել է: Այդ իքսը դուրս կգա՞ ջրի երես, թե՞ կմնա անհայտ, պայմանավորված կլինի նրա ունեցած քաշից, դիրքից, կապերի զորությունից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 778

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ