38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Գյումրին աստիճանաբար վերածվում է տեխնոլոգիական քաղաքի

Գյումրին աստիճանաբար վերածվում է տեխնոլոգիական քաղաքի
25.05.2015 | 22:00

Մայիսի 25-ին Գյումրիում տեղի ունեցավ ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող ու արտադրող «Դ-Լինկ» թայվանական ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը տեղակայված է Հ․Հակոբյան 39 հասցեում` Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հարևանությամբ:

Դ-Լինկի երկարաժամկետ զարգացման ծրագիրն է՝ Հայաստանը վերածել ռեգիոնալ հետազոտական կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրային լուծումների և նոր մշակումների ուղղվածությամբ: Բացի այդ ընկերությունը մտադիր է տարեկան առնվազն 50 բարձրակարգ մասնագետներ պատրաստել Գյումրիում՝ ինչպես Դ-Լինկի, այնպես էլ ընդհանուր ՏՏ ոլորտի կարիքների բավարարման համար:

«Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը հիմնադրվել է 2007թ։ Դ-Լինկ ընկերության ղեկավարությունը 2011թ․,հիմնվելով ներկայացուցչության հաջողությունների և Հայաստանում ՏՏ ոլորտի տպավորիչ զարգացումների վրա, որոշում է կայացրել Հայաստանում՝ Երևանում և Գյումրիում հետազոտական կենտրոնների հիմնադրման վերաբերյալ և սկսվել են մասնագետների պատրաստման աշխատանքները։ 2014թ. օգոստոսից իր դռներն է բացել ընկերության երևանյան նորակառույց գրասենյակը, իսկ այժմ՝ Գյումրիինը»,- նշեց Դ-Լինկ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը։

Այսօր Դ-Լինկ ընկերության հայաստանյան ներկայացուցչության աշխատատեղերի ընդհանուր քանակը 22 է (13-ը Երևանում և 9-ը Գյումրիում), որոնց հիմնական գործունեությունը Դ-Լինկի սարքավորումների համար ծրագրային լուծումների և փաթեթների մշակումն ու նոր ծրագրային լուծումների հետազոտությունն է՝ սարքերի արդյունավետության բարձրացման համար: Մինչև 2015թ. վերջ նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 35-ի (20-ը Երևանում և 15-ը Գյումրիում)։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ունենալ մինչև 50 աշխատատեղ 1,5 տարվա ընթացքում և մինչև 70 աշխատատեղ մինչև 2017 թվ վերջ։

Դ-Լինկի Գյումրու թիմը մինչև հիմնական շինության պատրաստ լինելը՝ 2014թ. հունվարից իր գործունեությունն է ծավալել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, որտեղ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ իրականացվում են հատուկ դասընթացներ՝ Դ-Լինկի Գյումրու հետազոտական կենտրոնը մասնագիտական կադրերով համալրելու նպատակով:
Դ-Լինկ ընկերության Գյումրու հետազոտական կենտրոնի նորակառույց շենքի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Ֆան Դուգլաս Հսիաոն, Դ-Լինկ ընկերության փոխնախագահներ՝ Տաո Թոմաս Հուանգը, Չիհ-Չանգ Ալեքս Չիանգը և Տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Լիպինգը։

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ