Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որն իր մեջ ներառում է նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը, Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները:
Մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս համաֆինանսավորում:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 26-ն է: Հայտերի ներկայացման կարգը և դիմումի ձևը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:
Տեղեկացնենք նաև, որ հետաքրքրված հայտատուների համար դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկազմակերպվի «Կողմնորոշիչ սեմինար»:
Ծրագրի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու Համաշխարհային բանկը: Մրցույթն իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլ-հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագիրը շրջանակում: