«Facebook» սոցիալական կայքը 2015-ի հունվարի 1-ից իր օգտատերերի անձնական տվյալները առանց տվյալների տիրոջ թույլտվության կփոխանցի երրորդ անձանց: Նոր քաղաքականությունը կտարածվի նրանց վրա, ովքեր հունվարի 1-ից կշարունակեն օգտվել ծառայությունից:
«Facebook»-ը տվյալները կփոխանցի նաև այն ընկերություններին, որոնց ծառայությունը կարող են ձեռք բերել օգտատերերը, և պետական մարմիններին, եթե դա օրինական հարցում է: Սոցցանցը երրորդ անձանց կփոխանցի նաև այն տվյալները, որոնք նշվել են գրանցման ժամանակ և օգտատերերը ստանում կամ փոխանցում են հաղորդագրությունների միջոցով, նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունը, անձնական էջի հետ կապված սմարթֆոնների և պլանշետների կոնտակտային տվյալներն ու հասցեները: