ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գերմանիայի բայքերները մեկնել են Քոբանի

Գերմանիայի բայքերները մեկնել են Քոբանի
18.10.2014 | 13:46

Գերմանական «Median Empire» մոտոակումբի անդամները Քյոլնից մեկնել են Սիրիայի Քոբանի քաղաք՝ օգնելու համար քրդերին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Այս մասին գրել է Focus հանդեսը: Ակումբի անդամները, որոնց մեծամասնությունը քուրդ է, իրենց ֆեյսբուքյան էջում հայտարարել են, թե մինչ մյուսները «խոսում ու խոսում են», «մեր տղաները ճակատում կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ»: Նրանք սոցցանցում տեղադրում են նաև իրենց լուսանկարները՝ արված մարտական գործողությունների վայրից:

Ոստիկանությունը, սակայն, այլ կարծիքի է «Median Empire»-ի անդամների՝ մարտական գործողություններին մասնակցության մասին: Հյուսիսային Ռեյն-Վեստիֆալիա շրջանի ոստիկանության ներկայացուցիչը պարբերականին ասել է, թե այդպիսով ակումբը, որը հիմնադրվել է 2011-ին, փորձում է հեղինակություն ձեռք բերել Գերմանիայի այլ մոտոակումբների մոտ:

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ