Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ռուհանիի կարծիքով՝ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անօրինական են

Ռուհանիի կարծիքով՝ Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները անօրինական են
27.09.2014 | 11:22

Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները համարել է անօրինական, այդ թվում՝ նրանք, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: «Մենք խոսում ենք պատժամիջոցների մասին, սակայն պետք է հասկանանք, որ բոլոր պատժամիջոցները անօրինական են՝ ինչպես միակողմանի, ԱՄՆ կողմից կիրառվող, այնպես էլ բազմակողմանի՝ ընդունված ԵՄ-ի կողմից կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հիման վրա»,-ասել Ռուհանին:

Իրանի նախագահն ընդգծել է, որ Իրանի և «վեցյակի» բանակցությունների վերջին փուլում առկա առաջընթացը եղել է ծայրահեղ դանդաղ: «Մենք պետք է արագ առաջ շարժվենք՝ հաշվի առնելով իրականությունը և հասնենք վերջնական համաձայնության: Դա շահավետ կլինի տարածաշրջանում կայունության համար»,-ասել է Իրանի նախագահը: Ռուհանին նաև ասել է, որ Իրանը չի պատրաստվում հրաժարվել «միջուկային խաղաղ ծրագրից»:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ