ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Զինվորագրություն տաճկաց բանակում

Զինվորագրություն տաճկաց բանակում
15.07.2014 | 12:11

Ցեղասպանության դիվային ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասը հայ տղամարդկանցից «ձերբազատվելն» էր, որն իրականացվեց նրանց թուրքական բանակ զինակոչելով: Դրա նպատակը հայությանը դիմադրության հնարավորությունից զրկելն էր, բարոյազրկելով ու նրանց ընտանիքներն անպաշտպան թողնելով: Բանակում հայերն ունեին ամելիեի` խրամատներ փորողների, ճանապարհ կառուցողների և այլ օժանդակ աշխատանքներ կատարողների կարգավիճակ: Ընդ որում, դա կատարվում էր անտանելի, անմարդկային պայմաններում: Պատահական չէ, որ շատերը, չդիմանալով այդ դաժանություններին, ստիպված փախչում էին: Թուրքական իշխանություններն անմիջապես սպանդի էին ենթարկում դասալիքների ընտանիքներին և այրում նրանց տները:
Ներկայացնում ենք դրվագներ հայ զինվորների կրած տառապանքների մասին:

Կառավարութիւնը նախքան պատերազմը 25-45 տարեկաններին զէնքի տակ կանչեց, քանի մþօրէն վերջ 35-45 տարեկաններին ազատ արձակեց, իսկ մնացածներին` 30 հոգի, ղրկեցին Վան, այնտեղից` Կարին:
Մնացած տղամարդիկը` մոտ 100 հոգի, գիշեր-ցերեկ կառավարութիւնը ռազմամթերք և պաշար անոնց կռնակը տալով, կը ղրկէր Սարայ, Բաղէշ, Մանազկերտ, Պուլանըգ` սոսկալի տանջանքներ տալով:
Մեր զինուորներէն նամակ կը ստանայինք, որոնք դժգոհ էին իրենց վիճակէն, ուտելիքի, զգեստի համար, մինչև պատերազմի յայտարարութեան օրը գրեցին դարձեալ, որ իրենց զինաթափ ըրած են, և իբրև ամելիեներ կþաշխատեցնէին ճամբաներու և խրամատներու վրայ` կանոնաւոր զօրքի խիստ հսկողութեամբ: Իրենց դրութիւնը աւելի վատթարացաւ. չոր հացն անգամ կուշտ չէին կերցներ, ամբողջ օրը չարաչար կþաշխատինք, կը գրէին, իսկ գիշերները ցուրտ գետնի վրայ առանց անկողնոյ կը քնանանք, այնպէս, որ շատերը հիւանդացան` առանց բժշկական խնամքի մնալով, ստիպուած ենք փախչելու կամ ճարու միջոց մը գտէք, մեզ այս անելանելի դրութենէն ազատելու համար:


Վանի գավառակի Կղզի գյուղի բնակչուհի
Ոսկեհատ Տեր-Ղազարյանի
վկայությունից

Կերակուրի ժամանակ հայ զինուորներէն մեծ գդալները կը խլէին և կու տային թիւրք զինուորներուն, այրած, ածխացած հացերը նոյնպէս հայ զինուորներուն կու տային, իսկ լաւ հացերը` թիւրք զինուորներուն: Բարձրաստիճան սպաները կþըսէին. «Անհաւատնե՛ր, ռուսի հետ միացած պետութեան դէմ կը կռուի՞ք, Աստուած յաջողէ` վաղ միւս օրը ձեր գլուխները կը կտրենք»: Կռուի ժամանակ հայ զինուորները առաջ կը քշէին և ամէնավտանգաւոր տեղերը կը ղրկէին, ծանր աշխատանքներ կատարել կու տային անոնց: Հարիւրապետ Ահմէտ էֆենտին (ալպանացի) մեզ ըսաւ. «Փախէ՛ք, զաւակնե՛րս, կառաւարութեան մի՛ վստահիք, անոր վճռական մտադրութիւնն է ձեզ բոլորիդ կոտորել»: Իսկ գերմանացի սպաներ հայ զինուորներուն շալակել կու տային երեք լիտր և կէս ծանրութիւն ունեցող ռազմամթերք և հերկուած արտերուն մէջ 9 ժամ շարունակ կը վազցնէին, և ով որ չկարենար տեղը հասնիլ առանց մի րոպէ շունչ առնելու, իսկոյն կը գնդակահարէին:


Վանի գավառակի Ծվստան
գյուղի բնակիչ
Հարություն Հովհաննիսյանի վկայությունից

914 թ. յուլիսի 20-ին Կուռուպաշէն զինուոր տարան 21-45 տարեկան բոլոր տղամարդիկը: Ոևէ զինուորացու, եթէ կանչուած ատեն բացակայէր տունէն, ոստիկանները կը վառէին անոր տունը, պետական սեփականութիւն կը դարձնէին անոր շարժական և անշարժ բոլոր ստացուածքը և կը բռնաբարէին անոր կինը, օրինակ` խարբերդցի Փալահասան և Քէլ Մեհմէտ (վանեցի) ոստիկանապետները բռնաբարեցին Գասպար Եղօյեանի կին Մարգարիտը և «ֆալախկայի» (պատժելու գործիք -Խմբ.) դրին ռէս Գրիգոր Աղուանեանը և գիւղապետի օգնականներէն Յովհաննէս Հիւսեանը:


Վանի գավառակի Կուռուբաշ գյուղի բնակիչ
Հովհաննես Ժամկոչյանի
վկայությունից

Հայ զինուորներու հետապնդումը սաստիկ էր և կաշառակերութիւնը` քէֆին մնացած: Հոկտեմբերի վերջեր զօրապետը բռնած էր երկու դասալիք հայ զինուորները, մէկը Խառակոնիս գիւղից, միւսը` շատախցի, և դասալիքներուն սարսափեցնելու համար գիւղին մօտ փայտի մը կապեցին և հաւաքած բոլոր զօրքերը իբրև ցոյց` նաղարա ածել տալով շրջապատեցին կապուածներուն և անոնցմէ խառակոնիսցիին եղբայրը, որը նոյնպէս զինուոր էր տաճկաց բանակում, ձեռքը հրացան տալով ստիպեցուցին եղբօրը նշան խփել և անկէ յետոյ համազարկի մը տակ սպաննեցին երկուքն ալ:


Վանի գավառակի Արճակ
գյուղի բնակիչ
Իսկուհի Դավոյանի
վկայությունից

Կառավարութիւնը 20-40 տարեկան տղամարդերը զինուոր տարաւ: Ոևէ զինուորացու եթէ ատենին չներկայանար, ոստիկանները անոր տունը կայրէին և եղած-չեղածը պետական սեփականութիւն կը դարձնէին: Ոչ-զինուորացուները օլամի (տարապարհակ) կը տանէին և ամէնածանր աշխատանքները կատարել կու տային անոնց: Ճանապարհին թիւրք զինուորները իրենց պայուսակին բեռը հայ զինուորներուն շալակել կու տային: Զէնքերը հայ զինուորներէն խլեցին և բանւորական վաշտերու մէջ մտցուցին զանոնք:


Վանի գավառակի Մանդան
գյուղի բնակիչ
Գասպար Սարգսյանի
վկայությունից

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ