Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Շառլ Ազնավուր. «Դեռ չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում»

Շառլ Ազնավուր. «Դեռ չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում»
25.04.2014 | 10:51

Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդին «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Nouvelles d’Armenie-ին գրում է, որ «հայ համայնքը զգուշավորությամբ ու հոռետեսորեն ընդունեց Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը»: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը նշել է, որ Էրդողանի հայտարարության մեջ բացակայում է պատմական ճշմարտությունը: «Թուրք վարչապետի հայտարարությունը զուտ ցուցադրական ակտ է՝ թե տեսեք, «ես բաց եմ որպես քաղաքական գործիչ»: Նա բառ անգամ չասաց այն 1,5 մլն հայերի մասին, որ կոտորվել են Անատոլիայում 1915-1917 թթ.:

«Թուրքիան խոստովանում է, որ 500 000 հայ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի մարտերում ու դեպի Սիրիա ու Լիբանան տեղահանման ճանապարհին, սակայն ժխտում է ցեղասպանության փաստը: Ֆրանսիայի 600 000 հայ համայնքի անդամներն ամեն տարի սպասում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- գրում է պարբերականը:
Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին: Նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է օրենք ընդունել, որով պատիժ է նախատեսվում Ցեղասպանության ժխտման համար:
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին.
«Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր՝ լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար:
Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: ՈՒստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»:
Իսկ Շառլ Ազնավուրը ապրիլի 24-ին Facebook-ի իր էջում զետեղել է իր «Նրանք ընկան» երգը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երգը ես և Ժորժ Գարվարենցը գրել ենք 1975 թվականին, երբ նշվում էր Ցեղասպանության 60-րդ տարելիցը: Այդ օրվանից ի վեր դեռ չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում»,- գրել է Ազնավուրը:

Դիտվել է՝ 7705

Մեկնաբանություններ