Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՌԴ-ի քաղաքացիները բողոքում են պատերազմի դեմ

ՌԴ-ի քաղաքացիները բողոքում են պատերազմի դեմ
02.03.2014 | 17:45

Համացանցում ընթանում է Ռուսաստանի քաղաքացիների հայտարարության ստորագրահավաք, որն ուղղված է Ուկրաինայի ներքին գործերին ռուսական ռազմական միջամտության դեմ:

«Մի՛ ենթարկվեք անմտությանը» վերնագրով հայտարարության էջը տարածվել է սոցցանցերում մարտի 1-ին: Արդեն մարտի 2-ի առավոտյան հայտարարության ներքո իրենց ստորագրությունն է դրել շուրջ 1500 մարդ: Հայտարարության մեջ նշված է. «Մենք՝ ՌԴ-ի ներքոստորագրյալ քաղաքացիներս, հայտարարում ենք մեր լիակատար անհամաձայնությունը այն քաղաքականության նկատմամբ, որը մեր երկրի ղեկավարությունը, առանց պարզորոշ հայտարարությունների, իրականացնում է Ղրիմի հետ հարաբերություններում: Այդ քաղաքականությունն է՝ տրիբունայի տրամադրումը տապալված նախագահ Յանուկովիչին, գոյություն չունեցող «բանդաների» և հետապնդումների մասին ձայների խլացումը և վերջապես, որպես Ղրիմի ռուսական բնակչության դեմ սպառնալիք, յուրաքանչյուրի տեղափոխումը Ուկրաինայի տարածք: Նույնիսկ ոչ մեծաթիվ զինվորական կոնտինգենտը ոչ մի կերպ չի արձագանքում հայտարարությանը, որը կլիներ աջակցություն Ուկրաինայի խաղաղությանը: Հակառակը՝ այդ ամենը հանգեցնում է լարվածության և բարդ քաղաքական իրավիճակի: ՌԴ-ն կարող էր հանդես գալ որպես իսկական խաղաղարար՝ չբորբոքելով երկպառակություն Ուկրաինայի ներսում տարբեր տարածքների և էթնոսների միջև, այլ՝ նպաստելով ազգային և քաղաքական փոխհամաձայնությանը: Սրա հետ մեկտեղ՝ ձեռնարկվում են քայլեր, որոնք հիշեցնում են համաշխարհային պատերազմի նախօրեին հիտլերյան և ստալինյան դեմագոգիայի սարսափները: Ուկրաինական իրադարձությունների միտումնավոր և պարզապես կեղծ լուսաբանումը պետական ռադիոընկերություններով և թերթերով, անկախ ԶԼՄ-ների ակնհայտ ճնշումը կարող են հանգեցնել այն բանին, որ հասարակության մեջ աճեն ազգայնական և ռազմական տրամադրությունները, որոնք արթնացնում են հայրենասիրական պոռթկումներ:
Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, այդ թվում նաև՝ մեր երկրի պատմությունը, իրական հայրենասիրությունն այն չէ, որ ենթարկվում է անմտության և աջակցում պետական ցանկացած գործողության: Պետությունն ամբողջ Ռուսաստանը չէ, հիստերիկ ամբոխն ամբողջ ժողովուրդը չէ:
Հին կարգախոսը՝ «Հանուն ձեր և մեր ազատության», դարձել է կրկին հրատապ:
Մենք համոզված ենք, որ ՌԴ-ում բազմաթիվ մարդիկ են ցանկանում խաղաղություն և համաձայնություն հարևան երկրի հետ: Ուկրաինայի արևելյան, արևմտյան և հարավային շրջանները պետք է վիճելի խնդիրների շուրջ պետք է գան միմյանց հետ համաձայնության՝ առանց կողմնակի միջամտության:
Կրկին չպետք է արյուն հեղվի»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ