Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Կադիրովը խոստացել է սպանել Յարոշին

Կադիրովը խոստացել է սպանել Յարոշին
02.03.2014 | 13:08

Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե խոստանում է սպանել «Աջ հատված» ուկրաինական հասարակական շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշին: Նա այդ մասին գրել է իր Instagram-ում: «Դոկու Ումարովը մեր օգնությամբ կգնա այնտեղ, որտեղից դեռ ոչ ոք չի վերադարձել: Այնտեղի տոմս կգրենք և Յարոշի համար»,-գրել է Կադիրովը: Նրա խոսքով իբր Յարոշը կոչ է արել Ումարովին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանում: «Այսօր հայտնի է դարձել, որ Դմիտրի Յարոշը Դոկու Ումարովին խնդրում է Ռուսաստանում ահաբեկչական գործողություններ կազմակերպել: Մենք տեսանք, թե Ամերիկան և Եվրոպան ում են ընդդիմություն և քաղաքական ուժ համարում: Յարոշը հրապարակավ ահաբեկչության կոչ է անում, բայց նրան օգնում են երկրներ, որոնք իբր դեմ են ահաբեկչությանը: ԱՄՆ-ը Ումարովին ճանաչել է որպես ժամանակի գլխավոր ահաբեկիչներից մեկը, իսկ Յարոշը նրանց համար լավ տղա է», -ասվում է Կադիրովի գրառման մեջ: Նա վերջում հավելել է. «Յարոշի խոսքերը, թե նա կռվել է Չեչնիայում, մենք անուշադրության չենք մատնի»: Նշենք, որ երեկ Դմիտրի Յարոշը Вконкатке-ում դիմել է Չեչնիայի իսլամիստական ծայրահեղականների առաջնորդ Դոկու Ումարովին` կոչ անելով աջակցել ուկրաինացիներին Ռուսաստանի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 1566

Մեկնաբանություններ