Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բալասանյանի «նվերը» Հովհաննիսյանին

Բալասանյանի «նվերը»  Հովհաննիսյանին
05.04.2013 | 03:27

Գյումրիում կրքերը կարծես չեն հանդարտվում: Հիմա էլ գյումրեցիներին խիստ զայրացրել է ուղեվարձի թանկացումը: Թիվ 24 երթուղային տաքսու ուղեվարձը 50 դրամից 70 է դարձել: Հետաքրքիր զուգադիպությամբ այս թանկացումը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցի շրջանակներում ժամանել էր Գյումրի:
Գյումրու մեր աղբյուրների փոխանցմամբ` այս սակագինը գործել է դեռ Վարդան Ղուկասյանի օրոք` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երթուղին կարճ է` 4-5 կանգառ:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանի այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել: Անհասկանալի է նաև, թե ինչու է առանց ավագանու որոշման ու քննարկման ուղեվարձը թանկանում: «Օդից վերցրած» ուղեվարձը, ըստ նույն աղբյուրի, քաղաքապետարանը պայմանավորում է երթուղին սպասարկողի սահմանած գնով, որը մրցույթը շահել է` նախապես սահմանելով 150 դրամ սակագին։
Նույնիսկ իրենց «դարդի» մեջ գյումրեցիները չեն դադարում կատակելուց: Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի այցի ժամանակ է եղել թանկացումը, նրանք հեգնում են, թե սա Բալասանյանի յուրօրինակ նվերն էր Հովհաննիսյանին: «Ինչըղ» սիրուն հանրահավաքին բողոքավորների թիվն ավելացրեց:
Ի դեպ, Գյումրու մեր աղբյուրի պնդմամբ, Բալասանյանը շարունակում է գործից ազատել այն ՀՀԿ-ականներին, որոնք քաղաքապետարանում ու դրա ենթակայության տակ գործող կառույցներում են աշխատում:
Հբը՜:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ