Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Մոնթեն նույնիսկ թշնամու նկատմամբ էր մարդկային

    Մոնթեն նույնիսկ թշնամու նկատմամբ էր մարդկային

    25.11.2013| 15:29
    «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի ղեկավար, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանն այսօր, ազգային հերոսի ծննդյան տարեդարձի առիթով լրագրողների հետ հանդիպմանը հիշեց Մոնթեի սխրագործություններից, զինվորական կյանքից դրվագներ: Մոնթեն ոչ միայն վճռական էր, ազնիվ, սկզբունքային, կարգապահ, արդար, համեստ, այլև մեծ սրտի տեր` խղճով և բարի:
  • Եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ

    Եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ

    22.11.2013| 11:42
    Վերտառության հարցադրմամբ կուզեի հանրության ուշադրությանը ներկայացնել առաջին հայացքից անմեղ ու երկրորդական թվացող մի իրողություն, որը մեր ազգային շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր խութեր է պարունակում: Ստորև ներկայացվող նմանատիպ հրապարակումները որպես թիրախ թշնամյաց ձեռքին հաճախ հրաշալիորեն օգտագործվում են մեր իսկ դեմ:
  • Քանի՞ գլուխ ուներ  Մոնթե Մելքոնյանը

    Քանի՞ գլուխ ուներ Մոնթե Մելքոնյանը

    22.11.2013| 00:06
    Նոյեմբերի 25-ը ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս ՄՈՆԹԵ (Ավո) ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ծննդյան օրն է: Վերջերս, երբ սովորականի նման թերթում էի կայքերը, ադրբեջանական 1news.az քիչ թե շատ օբյեկտիվ (Ադրբեջանի չափանիշներով) կայքում հանդիպեցի ադրբեջանական լրատվության հերթական «պոչով» ստերից մեկին: 2012 թվականի վերջերին իրեն «ղարաբաղյան պատերազմի վետերան, հատուկ նշանակության հետախուզական վաշտի հրամանատար» հորջորջող ոմն Թոֆիկ Ջաֆարով, «հերոսանալու» մոլուցքով տարված, Բաքվում, մամուլի ասուլիսում հպարտանում էր, թե Մոնթեին ինքն է ձեռնամարտում սպանել և, որպես փաստական ապացույց, Ադրբեջանում լայնորեն տարածված լուսանկարում իբր թե, ինքն է Մոնթեի կտրած գլուխը իր ձեռքում պահում, ոչ թե «Ադրբեջանի դրոշի» շքանշանակիր Իբադ Հուսեյնովը, ինչի համար վերջինս արժանացել է երկրի բարձրագույն պարգևին, հերոսացվել է ու բազմաթիվ արտոնություններ ստացել:
  • Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    19.11.2013| 11:10
    Այս տարվա վաղ աշնանը լրացավ կլոր մի տարեդարձ, որը, թվում է, պիտի հետաքրքրեր մեր ԶԼՄ-ներին, բայց մատնվեց լռության և անցավ աննկատ: Լուռ էր նույնիսկ գրական-մշակութային մամուլը, մինչդեռ նրանք պիտի որ անպայման անդրադառնային… 50 տարի առաջ` 1963 թվականի սեպտեմբերի 12-ին, երկու օրով Հայաստան ժամանեցին Ժան-Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը: Ես բախտ ունեցա մի ամբողջ օր անցկացնելու նրանց հետ, լուսանկարելու և նույնիսկ զրուցելու:
  • Ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո

    Ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո

    17.11.2013| 12:14
    Անխոնջ գիտնականները աշխարհի վերջի նոր ժամկետ են գտել` 2014-ի փետրվարի 22-ը: Այս անգամ «մեղավորը» մայաները չեն, այլ` վիկինգները: Վիկինգների առասպելի համաձայն` հսկայական Ֆենրիր գայլը այդ օրը կսպանի Օդին աստծուն, որից հետո կմեռնեն մյուս աստվածները, իսկ գայլը կուլ կտա արևը և երկիրը կհայտնվի խավարի մեջ:
  • «Մարզական իմաստով գուցե  շատ բան կորցրի, բայց հպարտ եմ,  որ Հայաստանում եմ  խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին»

    «Մարզական իմաստով գուցե շատ բան կորցրի, բայց հպարտ եմ, որ Հայաստանում եմ խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին»

    15.11.2013| 11:17
    «Իրատես de facto»-ի հյուրն է ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ, որի ծննդյան 75-ամյակը լրանում է կիրակի օրը` նոյեմբերի 17-ին։
  • Պետք չէ ապավինել հարստությանը

    Պետք չէ ապավինել հարստությանը

    15.11.2013| 11:01
    Հարություն Պողոսի ՊԵԶՃՅԱՆԸ (1771, Կ. Պոլիս-1834, Կ.Պոլիս) մեր ժողովրդի ամենաերջանկահիշատակ զավակներից է: Կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների` վաճառականական տաղանդի, ձեռներեցության, շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից դառնալ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը` դրամահատարանի տնօրենը (1825-1834 թթ.):
  • Նա, որին ճանաչում էին ծովերից անդին,  կորցնում էր ժառանգներին

    Նա, որին ճանաչում էին ծովերից անդին, կորցնում էր ժառանգներին

    15.11.2013| 11:00
    Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր: Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից: Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից` ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում այլ բան գոյություն չուներ, ուղևորներից` թեթևամիտ ու շահասեր ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին, տախտակամածի վրա կքնեին: Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից:
  • Առաջին վագոնավարի  միակ նամակը

    Առաջին վագոնավարի միակ նամակը

    12.11.2013| 11:12
    1921 թվականին Կաղզվան քաղաքից Երևան գաղթեց դեռևս 20 տարին չբոլորած ՆԱԶԱՐ ՄԵՍՐՈՊԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Հաճախեց բանֆակ, աշխատանքի անցավ էլեկտրագնացքների երթուղիների շինարարությունում: Կարճ ժամանակում աչքի ընկավ իր եռանդուն, նվիրված աշխատանքով, և այդ էր պատճառը, որ էլեկտրագնացքների վարչությունը վագոնավարների կադրեր պատրաստելու նպատակով Նազարին, մի խումբ երիտասարդների հետ, գործուղեց Կրասնոդար` վագոնավարի մասնագիտություն ձեռք բերելու: Վեց ամիս անց վարչության պետն ուրախությամբ ընդունեց իր առաջին վագոնավարներից մեկին:
  • «Դա չպետք է կրկնվի»-ն հուշարձան է  միլիոնավոր զոհերի հիշատակին

    «Դա չպետք է կրկնվի»-ն հուշարձան է միլիոնավոր զոհերի հիշատակին

    08.11.2013| 11:11
    ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ ծնվել է Կարսում: Կարսեցու ազնվությունն ու սկզբունքայնությունն ուներ, բարությունը ու նուրբ հումորը: Կարսի ուսումնարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է, ապա տեղափոխվել Ալեքսանդրապոլ, ուր նա մասնակցել է բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին: Խորհրդային կարգերի հաստատումից հետո մինչև ձերբակալվելը աշխատել է Հայաստանի, Վրաստանի, Անդրկովկասի հատուկ հանձնաժողովում, գլխավոր քաղաքական վարչությունում, ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ: