Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Էլի՞ էս կարկուտը

Էլի՞ էս կարկուտը
20.07.2012 | 21:05

Հուլիսի 19-ին `ժամը 15.25-ից մինչև ժամը 15.35-ը` Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվության, վնասի չափերը դեռևս ճշտվում են մարզպետարանի գյուղվարչության մասնագետների կողմից:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ