Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Հայլուրը» կեղծո՞ւմ է

«Հայլուրը» կեղծո՞ւմ է
22.06.2012 | 17:16

Ամենայն հավանականությամբ, սա անտեղյակության արդյունք չէ, քանզի վերջին տասը տարիներին բազմաթիվ հրապարակումներում պարզորոշ շեշտվել է (մասնավորապես, տողերիս հեղինակի հոդվածներում), որ «Ազատագրության բանակ» զորամիավորման հրամանատար Լեոնիդ Ազգալդյանն ընկել է դավադիր գնդակից` Տոնաշեն գյուղի մատույցներում։ Հրապարակումները հիմնված են հայտնի դեպքերի վրա. այո՛, Լեոնիդին դարանն էր սպասում մի տեղանքում, որը պատերազմի թատերաբեմից հեռու էր ամբողջ 20 կիլոմետր։ Վերջերս էլ այս փաստը հիշատակվեց «Իրատես de facto»-ի հունիսի 20-ի համարում և տեղակայվեց թերթի էլեկտրոնային տարբերակում։ Սակայն Հ1-ի լրատվականը, չգիտես ինչից դրդված, անհարկի գունազարդում է իրականությունը, հայտարարելով, թե լեգենդար հրամանատարը զոհվել է Տոնաշեն գյուղի համար մղված անհավասար մարտում։ Լրատվության համաձայն` առաջիկա կիրակի օրն առանձին հաղորդում է նվիրվելու զորահրամանատարին։ Անկեղծորեն խրախուսելով «Հայլուրի» ջանքերը, խորհուրդ ենք տալիս անցյալը գնահատել իրական փաստերի համադրմամբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ