14.02.2015|
04:23
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով, հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը: