ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՌԱԶՄԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՐՁԱԿ ԱԶԱՏ ԼԻՆԵԼ. ԴԱ ԱԲՍՈՒՐԴ Է»

«ՌԱԶՄԱԿԱՆ ԹԵՄԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԲԱՑԱՐՁԱԿ ԱԶԱՏ ԼԻՆԵԼ. ԴԱ ԱԲՍՈՒՐԴ Է»
03.04.2012 | 00:00

Շրջանառվող լուրերի համաձայն` արձակագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՇԽԱՆՅԱՆԻ դեմ պատրաստվում են գործ հարուցել քրեական օրենսգրքի 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու» համար: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկել է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: Գիրքը փորձաքննության է հանձնվել մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն:
Հովհաննես Իշխանյանի կարծիքով` իր գրքում օգտագործված լեզուն ու բանակի թեման դարձել են ոստիկանության բարկության պատճառ: «Բանակի մասին բազմաթիվ պատմվածքներ են տպագրվում, ինչպես նաև ոչ նորմատիվ լեզվով են գեղարվեստական գործեր տպագրվում, բայց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն դառնում ՌՈ կամ ոստիկանության ուսումնասիրման առարկա, հետևաբար, միայն այդ երկուսի խառնուրդը կարող էր ջղայնացնել նրանց»,- մեզ հետ զրույցում ասաց արձակագիրը:
Վերջին շրջանում բանակի թեման, հատկապես բանակում առկա բացասական երևույթները, հաճախ են արծարծվում սոցցանցերում ու ԶԼՄ-ներում, նաև գեղարվեստական գրականության մեջ: Որքանո՞վ է ճիշտ դրանց բարձրաձայնումը: Ռազմական փորձագետ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ իր վերաբերմունքը հարցին միանշանակ է ու անփոփոխ: «Այդ ամենը լավ է, եթե առողջ է,- ասաց նա:- Բանակը հասարակության ուշադրության կենտրոնում է, ուզեն թե չուզեն, գրելու են, քննադատելու են: Եթե քննադատությունն առողջ է, նպաստում է թերությունների վերացմանը, որովհետև առողջ հասարակության մեջ հոգսերով ապրելը տանում է դեպի այդ հոգսերի վերացումը: Բայց այսօր տեսնում եմ վատ միտումներ` մեղադրանքներ հնչեցնելու, պատվեր կատարելու, հետո էլ մոդայիկ է դարձել, այդ թեմայով գրողը շատ արագ դառնում է հանրաճանաչ»: Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ այդ թեմաներով շատ բլոգերներ են գրում` և՛ վատը, և՛ լավը, սակայն դրանց տարածումը չի արգելվել: «Չգիտեմ` ինչով է աչքի ընկել այս գիրքը, ծանոթ չեմ գործին և կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Բայց արգելել գիրքը մի քիչ ծիծաղելի է, այլ հարց է, որ պետք է կանխել տարածումը ռազմական թեմաներով նյութերի, եթե երկրում ռազմական, պատերազմական իրավիճակ է, և գրքում առկա ինֆորմացիան կապ ունի ռազմական գաղտնիքի հետ: Ամեն դեպքում, այս հարցում բացարձակ ազատությանը կողմ չեմ, ռազմական թեման չի կարող բացարձակ ազատ լինել. դա աբսուրդ է»,- ասաց փորձագետը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. -Հովհաննես Իշխանյանը ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից ստացել է մշակույթի նախարարության գրությունը, որում ասվում է. «ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն` շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»:

Դիտվել է՝ 2069

Մեկնաբանություններ