Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պոեզիան ու մենք

Պոեզիան ու մենք
17.12.2023 | 16:25

Ցանկացած մարդ կարող է գրել, եթե ունի թուղթ, գրիչ և տառերով կարողանում է բառեր կազմել, իսկ բառերով նախադասություն։

Հաճախ չափածո գրված տեքստը պոեզիա ենք անվանում, ոտանավորը՝ բանաստեղծություն, գիրք հրատարակած հեղինակին՝ գրող։

Մանավանդ հիմա գիրք տպելը կամ սոցցանցերում պոետի թիկնոց հագնելը դարձել է մի տեսակ մոդա։

Բառը որպես գրականության շինանյութ կարող է մի քանի գոյաձև ունենալ, ավելի ստույգ՝ վիճակ։

Բառի առաջին գոյաձևը, դա նրա քնած վիճակն է։

Սևակը մի այսպիսի արտահայտություն ունի.

«Ինչպես բառարանում բառն է լռում»։

Երկրորդը, երբ բառը քարշ է գալիս, սողում է մտքի հետևից, հույզի հետևից ու չի հասնում։

Երրորդը, երբ քայլում է՝ դա համաչափ գնացող ոտանավորն է։

Չորորդը վազող բառն է, որ թքած ունի համաչափության վրա, տողի ու տաղաչափության վրա։

Հինգերորդը թռչող բառն է, ազատ, անհաս, կախարդական, աննյութեղեն։

Մեծ պոետները բառերին ճախրելու ուժ են տալիս ու բոլորը հիանում են նրանց վեհ սլացքով։

Միջակ պոետները վերցնում են այդ ճախրող բառերին ու վազացնում կամ շարքի մեջ դնում ու հրահանգում՝ մեկ, երկու...

Չպոետները այդ նույն բառերով նարդի են խաղում։ Զառերի նման շպրտում են ցած՝ ինչ կտա՝ կտա։ Երբեմն նույնիսկ զույգեր են բերում ու իրենցից գոհ գլուխ են գովում, բայց եթե հանկարծ բան չի ստացվում, դե պարզ է, որ բառն է մեղավոր։

Բառերով, իհարկե կարելի է խաղալ, եթե գիտես խաղի կանոնները, բայց վայ նրան ով չի տիապետում այդ հզոր զենքին։

Ինքս գրում եմ, բայց վախենում եմ գիրք տպել։ Քանի դեռ չեմ տպել, կարող եմ խմբագրել կամ պատռել դեն գցել (անընդհատ էդ գործին եմ), բայց եթե տպվեց՝ վերջ։

Երբեմն գրքեր եմ նվեր ստանում ու ափսոսում ծառերին, որ թուղթ են դարձել։

Խղճում եմ էդ գրքերում սողացող, ջրափոսերի կեղտաջրում սայթաքող ու կեղտոտվող կամ թմբուկի ռիթմի տակ զիվորի նման շարքով գնացող բառերին։

ՈՒզում ես հեղինակին բռնես ու ասես...

Բա դու խիղճ ունե՞ս։

Շարունակե՞մ:

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ