Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Խավարի տարիների զոհը («Անտեսանելի ճակատի մարտիկներ» շարքից)

Խավարի տարիների զոհը  («Անտեսանելի ճակատի մարտիկներ» շարքից)
12.09.2023 | 09:55

Խորհրդային Միության պետանվտանգության աշխատակից ԱԶԱՐԻԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԸ ծնվել է 1900 թվականին, Պարսկաստանի Արդեբիլ քաղաքում, գյուղատնտեսական գործունեությունը մանր առևտրայինին համատեղած պարսկահպատակ Հայրապետի ընտանիքում:

Քաղաքային ուսումնարանում կրթություն ստանալուց հետո Թավրիզում ու Փեհլեվիում հաշվապահական գործունեություն է ծավալել հայազգի գործարարներ Արզումանովի ու Թումանյանցի համանուն ֆիրմաներում, այնուհետ յոթ տարի` մինչև 1927 թիվը, եղել է ձկնարդյունաբերությամբ զբաղվող պարսկական տրեստի աշխատակից:

1928-ից Ա. ՄՆացականովը Խորհրդային Միության պետանվտանգության համակարգում էր, 1928-1934 թվականներին Թեհրանում ու Բեռլինում գործել է ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչության աշխատակցի անվան տակ` իրականում լինելով Խորհրդային Միության արտասահմանյան բաժնի ռեզիդենտուրայի աշխատակից:

1934-1936 թվականներին նա արդեն Ավստրիայում էր: Վիեննայում պաշտոնապես ներկայացված էր որպես ԽՍՀՄ դեսպանություն աշխատակից, մինչդեռ փոխհյուպատոսի ռեֆերենտի քողի տակ ռեզիդենտի տեղակալն էր:

Հատկապես Բեռլինից հետո Ավստրիայում Ա. Մնացականովի հայտնվելը Խորհրդային Միության հետախուզության հյուսած բարդ կոմբինացիոն ծրագրի շատ կարևոր բաղկացուցիչն էր:

1933 թվականին ծնունդով ավստրիացի հրեա Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում անցել էր իշխանության: Նրա ծավալապաշտական նկրտումների մեջ էր Եվրոպան, իսկ Ավստրիան, ոչ միայն Եվրոպայի սրտում էր, այլև Գերմանիայի մերձ հարևանն էր և ակներևորեն առաջիններից մեկն էր լինելու գերմանական ագրեսիայի թիրախում, ինչպես որ եղավ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին:

1937 թվականին Մնացականովն արդեն տեղափոխվել էր հայրենիք, աշխատում էր որպես ԽՍՀՄ ՆԳԺԿ պետանվտանգության գլխավոր վարչության 7-րդ բաժնի պետի օգնական, սակայն նրա համակարգման տակ էր վիեննական ռեզիդենտուրան:

Հայազգի այս հետախուզի մասին, ով հայերենից ու պարսկերենից զատ կատարելապես տիրապետում էր ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, թյուրքական լեզուներին, շրջանառության մեջ այլ տեղեկություններ չկան բացի նրանից, որ 1938 թվի ապրիլին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է, նույն թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի վճռով` գնդակահարվել: Հիմնավորումը` «հայրենիքի դավաճանություն, լրտեսական ու տեռորիստական գործունեություն»: Ի դեպ նույն ճակատագրին է արժանանացել նաև նրա ազգությամբ լեհ կինը` Էռնա Ֆելիքսի Մնացականովնան (օրիորդական ազգանվամբ`Բոշկովիչ), ով ՆԳԺԿ պետանվտանգության գլխավոր վարչության արտասահմանյան բաժնի աշխատակից էր:

Ազարիա ՄՆացականովը ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի 1964 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ արդարացվել է:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի

ՖԲ էջից

Դիտվել է՝ 3042

Մեկնաբանություններ