Հայաստանում իշխանափոխություն չի ստացվում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն է թույլ (թեև իրականում թույլ է), կամ որ իշխանությունն է ուժեղ (Հայաստանում բացարձակ անիշխանություն է՝ բառի խորքային իմաստով):
Իշախանափոխություն չի ստացվում, քանի որ Հայաստանի (նաև Արցախի) վերաբերյալ կա միջազգային կոնսենսուս: Կոնսենսուս, որն ապահովվում է առաջին հայացքից իրարամերժ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Թուրքիա, Իրան:
Չինաստանը դեռևս չի մտնում տարածաշրջան՝ սահմանափակվելով Վրաստանի ու Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությամբ (Հայաստանի կողմից համագործակցության ունակ ինստիտուտ կամ սուբյեկտ չկա):
Պարզ է, որ նշված միջազգային կոնսենսուսը պետք է սպասարկվի նաև Հայաստանի ներսում, ինչը և արվում է գործող պսևդո-իշխանության և դրան աջակցող մարգինալ խմբերի կողմից:
Վահե Դավթյան