Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Շաբաթավերջին՝ անձրևներ և ամպրոպներ

Շաբաթավերջին՝ անձրևներ և ամպրոպներ
04.03.2016 | 00:17

Հայաստանի տարածքում մարտի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին շրջանների մեծ մասում, մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ին, 4-ի և 5-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, մարտի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում մարտի 3-4-ին, մարտի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ի ցերեկը, մարտի 6-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ